Iravaban.net-ը փոխանցմամբ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված են քրեական վարույթում կիրառվող ապացույցների տեսակները։
1. Քրեական վարույթում ապացույց են`
- ձերբակալվածի ցուցմունքը,
- մեղադրյալի ցուցմունքը,
- տուժողի ցուցմունքը,
- վկայի ցուցմունքը,
- փորձագետի եզրակացությունը,
- փորձագետի կարծիքը,
- փորձագետի ցուցմունքը,
- իրեղեն ապացույցները,
- ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները,
- արտավարութային փաստաթղթերը:
Ի դեպ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով կազմված փաստաթղթերը և որևէ կրիչի վրա ամրագրված տվյալները քրեական վարույթում ապացույց չեն: