Նախատոնական առօրյան ուսումնական զորամասում

Նոր տարին ուսումնական զորամասում մեկնարկում է մթնոլորտի փոփոխությամբ, տոնական լույսերն ու փոքրիկ զարդարանքները լցնում են զորամասը, իսկ տղաները անմասն չեն մնում այդ աշխատանքներից, սեփական ձեռքերով ոճավորելով շրջակայքը։ Այս օրերին ուսումնական զորամասում տոնական տրամադրությունն ու ուսումնական առօրյան հետաքրքիր համադրություն են ստեղծում, զինծառայողները զարդարում են զորամասը, զուգահեռաբար պատրաստվելով առաջիկա քննություններին։

Արայիկ Զեյնալյան

Զորակոչվելուց առաջ ընդունվել եմ համալսարան, Երևանի տնտեսագիտական համալսարանը, հետագայում որոշել եմ իմ ծառայությունը շարունակեմ պաշտպան հայրենասրագրով, ընտրել եմ նրա համար, նախ հայրենիքին ավելի երկար ժամկետ պարտքս տալու համար, իսկ երկրորդ տեղում լավ աշխատանք, լավ հնարավորություններ, ինչ-որ բաներ ձեռք բերելու համար, վեց ամիս հետո մենք կոփվել ենք, նաև կոփվել ենք գիտելիքներով, սպայական անձնակազմի տված խորհուրդներով և ավելի հեշտացել է ծառայությունը մեզ համար։ 

Այստեղ կրթական գործընթացը կանգ չի առնում, ուսումնական գործընթացը զորամասում ընթանում է ըստ նախապես մշակված կարգացուցակի և պլանի։ Ընդամենը ամիսներ առաջ զինված ուժերի շարքերը համալրած տղաները մասնագիտական հերթական պարապմունքներն են անցկացնում և կատարելագործում հմտությունները։ Մինչև ծառայության անցնելը տղաներից ոմանք հասցրել են ընտրել ապագա մասնագիտությունը, ինչը որոշ չափով կիրառելու հնարավորություն են ունենում։

Էրիկ Գասպարյան

Սկզբից էլ ուզել եմ ծառայել կապի զորքերում, ոնց որ ստացվել է, սովորել եմ ծրագրավորում, ու ընդունվել եմ համալսարան՝ Պոլիտեխնիկական։ Չեմ հասցրել սովորել, պիտի շարունակեմ, բայց ծրագրավորման մասին գաղափար ունեմ, ինքնակրթությամբ եմ զբաղվում։ Կցանկանամ բոլոր զինծառայողներին բարի ծառայություն, շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը։

Ծառայության այս վեց ամիսների ընթացքում զինվորներն արդեն հասցրել են տիրապետել մասնագիտական հմտությունների, առօրյան սպասումով լի է, տղաները տոներն ընտանիքի հետ են անցկացնելու, ասում են, թեև անհամբեր են դարձել, բայց դա չի խանգարում պատասխանատվությամբ կատարել առօրյա պարտականությունները և ուղենշել հետագա նպատակները։

Մկրտիչ Մկրտչյան

Սպասողական վիճակն է ավելի շատ, ծառայությունից, որ մի քանի օրից գնալու ենք տուն, ամեն մեկը իր ընտանիք, մի քիչ երկարում է, այսպես ասած, ծառայությունը, բայց դե այստեղ նախատոնական տրամադրությունն է շատ լավ, բոլորս միմյանց հանդեպ ջերմ ենք, թե ընկերներով, թե սպայական անձնակազմով։

Տղաներն ամեն օր հիշում ու իրենց խոնարհում են արտահայտում նրանց հիշատակին, ովքեր հայրենիքը գերադասեցին սեփական կյանքից, նորակոչիկները նրանց օրինակ աչքի առաջ ունենալով են ամեն օր անտրտունջ իրականացնում ծառայությունը, այս միջավայրը դաստիարակում է հաստատելով այն արժեքները, որոնք զինծառայողը պետք է տանի իր հետ, ապագա կապավորները ծառայության առաջին իսկ օրերից են գիտում գիտակցել, թե ուր են եկել և ինչ առաքելությամբ, ուստի յուրաքանչյուր պահ օգտագործում են հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերելու համար։

Հովհաննես Միսակյան

Ժամանակը, քանի որ քիչ է ու ավելի ուշ-ուշ ես տեսնում քո հարազատներին, ընկերներին ու այն մարդկանց, որոնք քեզ համար շատ թանկ են, սկսում ես ավելի շատ գնահատել ու կարոտել իրենց, դա է փոխելու մեջը։ Վերջին անգամ անցած շաբաթ եմ հանդիպել շնորհիվ հրամանատարական կազմի, շատ լավ ենք տրամադրված, քանի որ արդեն նոր տարի է գալիս, մենք էլ Նոր փուլ ենք մտնում, կոպիտ ասած, ծառայության, տեղափոխվելու ենք արդեն նոր զորամասեր, շատ լավ ենք տրամադրված, քանի որ մեր տանուցիներին տեսնելուց հետո նոր կգնանք նոր զորամասեր։

Օրեր անց ուսումնական զորամասում ստացած գիտելիքներով տղաները կտեղափոխվեն նոր զորամասեր, որտեղ էլ կանցկացնեն հետագա ծառայությունը, սակայն մինչ այդ լավագույն արդյունքի հասնելու և հայրենիքի արժանի զինվորը լինելու համար նրանք օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն։ ա

Leave a Comment