Շորի մեջ փաթաթված նորածին են հայտնաբերել Երևանի Հալաբյան փողոցում

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական … Read more

Տուրիստական գրասենյակ ապօրինի մուտք գործելու և խոշոր չափով գույք հափշտակելու գործով անձը կալանավորված է

2026 թվականի օգոստոսի 6-ին Երևանի քրեական դատարանում քննության է ընդունվել «Տուր Ըդվայս» ՍՊ ընկերության գրասենյակից խոշոր չափի գույքի հափշտակության վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025թ․ հունվարի 9-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Ա.  … Read more

Զինծառայողներն ազատվում են գույքահարկից. ո՞ր դեպքերում և ի՞նչ չափով

Հարկային օրենսգիրքը զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսում է անշարժ գույքի հարկի արտոնություններ։ Դրանք գործում են արդեն, բայց ընտանիքների զգալի մասը դրանց մասին չգիտի կամ չգիտի, թե ինչպես կիրառել։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, արտոնությունները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածով, իսկ դրանցից օգտվելու համար պահանջվող փաստաթղթերը՝ կառավարության N 1213-Ն որոշմամբ։ Ժամկետային ծառայության զինծառայողները Օրենսգրքի … Read more

Երևանում երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է ավելի քան 17 հազար արձանագրություն

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները Երևանում տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 10755-ով կամ 172 տոկոսով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պապիկյանը քննարկել է զինված ուժերի սպայական և սերժանտական կազմերի համալրումը

Օգոստոսի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն՝ զինված ուժերում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Տեսանյութն՝ այստեղ

Ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները Երևանում

Հանցավորության  կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ   մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են … Read more

Արդարադատության նախարարությունն առաջարկում է պետական ռեգիստրի մի շարք ծառայություններ դարձնել միայն առցանց

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ անհատ ձեռնարկատերերի հաշվառման, փոփոխությունների հաշվառման և հաշվառումից հանման, ինչպես նաև ՍՊԸ-ների, ՓԲԸ-ների, ԲԲԸ-ների և հասարակական կազմակերպությունների պետական գրանցման մի շարք գործընթացներ համապատասխան նույնականացման հնարավորություն ունեցող անձանց համար իրականացվեն բացառապես առցանց եղանակով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը նպատակ … Read more

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին. Հարություն Աղա-Սարգսյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և առնչվում ազգային ինքնության հիմնասյուներին… Առավել ևս, երբ դատարանի քննության առարկա է դարձել մի հարց, որը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերաբերում է բացառապես նրա ներքին կանոնական կյանքին։ … Read more

ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը». Սուրեն Սուրեյանց – Ազգ

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ կապված 2023 թվականին Սողոմոն Վլասյանի սպանության ենթադրյալ պատվիրման հետ։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առհասարակ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։ Ավելին՝ պաշտպանության կողմը մեղադրանքն այնքան անհիմն է համարում, որ այս փուլում նույնիսկ հարկ … Read more

Պոլսո Հայոց պատրիարքությունը դատապարտում է եկեղեցականների դեմ դատական գործընթացները

Պոլսո Հայոց պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավատքի փարոսը, ինչպես նաև ազգային ու հոգևոր միասնության ամուր հենասյունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, շարունակում է իր ազգանվեր ու ազգաշեն առաքելությունը։ Պատրիարքությունից ընդգծում են, որ Ամենայն … Read more