2026 թվականի օգոստոսի 6-ին Երևանի քրեական դատարանում քննության է ընդունվել «Տուր Ըդվայս» ՍՊ ընկերության գրասենյակից խոշոր չափի գույքի հափշտակության վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025թ․ հունվարի 9-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Ա. Բ.-ի և քննությամբ ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 18/74 հասցեում գործող «Տուր Ըդվայս» ՍՊ ընկերության գրասենյակ և կատարել խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակություն:
Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։
Հ. Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։