Էսկալացիայի հավանականությունը մոտ է զրոյին և առնվազն այսպես կլինի մինչև Թրամփի գործունեության ավարտը. Պողոսյան

2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված փաստաթղթերի՝ Հայաստանի վրա  ազդեցության մասին խոսելիս պետք է առանձնացնել երկու ոլորտ. առաջինն աշխարհաքաղաքականն է՝ հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալացիայի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության էական նվազումը։ «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկման ժամանակ այսօր այս մասին ասաց վերլուծաբան, APRI Armenia-ի ավագ … Read more

Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է

Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված իգական սեռի նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան։ Iravaban.net-ը տեղեկանում է, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ. Ս. Վարդապետյանի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր։ «Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան … Read more

ԲԴԽ-ն ավարտեց Արմեն Ներսիսյանի կարգապահական գործի քննությունը

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 10-ին ավարտեց Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը։ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցը ԲԴԽ-ին միջնորդել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք արարքի համար։ Արմեն Ներսիսյանը մեղադրանքները չի ընդունում և պնդում է, որ իր բոլոր գործողություններն իրականացրել է օրենքի շրջանակում։ Iravaban.net-ը տեղեկաանում է ԲԴԽ-ից։ Գործը … Read more

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է նոր դատավորի

Գարեգին Բ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ ործը նախկինում քննող դատավոր Հակոբ Մանուկյանն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։ Նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, փաստաբան Արա … Read more

TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան–ԱՄՆ լարված հարաբերությունները. Սուրեն Սարգսյան

Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին է՝ ինչպես նաև Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու հեռանկարի մասին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ստեղծում է անխափան … Read more

5 տարի առաջ հոդվածում գրածս այսօր հաստատում են հենց ադրբեջանցիները․․․ Տաթևիկ Հայրապետյան

5 տարի առաջ՝ 2021-ի սեպտեմբերին, հոդված էի գրել (անգլերեն) հետևյալ վերնագրով․ «Ինչպե՞ս է Իլհամ Ալիևը «անձնավորում» 2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքները»։ Հոդվածի ամփոփիչ մասում նշել էի․ «2020 թվականի Արցախյան պատերազմը «անձնավորելով» և դրա նկատմամբ «սեփականության իրավունք» հաստատելով՝ Իլհամ Ալիևը՝ բացառում է այն հնարավորությունը, որ Ադրբեջանի զինված ուժերի որևէ ներկայացուցիչ ընկալվի որպես ռազմական հաջողության խորհրդանիշ, որպեսզի … Read more

Ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք

Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության … Read more

Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Էդուարդ Շարմազանով

Ներեցեք,բայց ձեր բերածը ոչ թե խաղաղություն է,այլ միակողմանի զիջում ու հրաժարում Անկախության հռչակագրի իդեալներից։ Քիչ առաջ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.« Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»։ Ի՞նչն է օրինակ ամբողջ աշխարհի համար։ Սեփական պետության Անկախության … Read more

Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խճճված լինելը՝ Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ։ Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնվի հենց Հայաստանի կառավարության կողմից։ Միևնույն ժամանակ, շարունակել է նա, 2025 … Read more

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին. Միխայիլ Գալուզին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։ «Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որը իրավասու է նման որոշումներ … Read more