Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին. Հարություն Աղա-Սարգսյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և առնչվում ազգային ինքնության հիմնասյուներին… Առավել ևս, երբ դատարանի քննության առարկա է դարձել մի հարց, որը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերաբերում է բացառապես նրա ներքին կանոնական կյանքին։ … Read more

ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը». Սուրեն Սուրեյանց – Ազգ

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ կապված 2023 թվականին Սողոմոն Վլասյանի սպանության ենթադրյալ պատվիրման հետ։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առհասարակ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։ Ավելին՝ պաշտպանության կողմը մեղադրանքն այնքան անհիմն է համարում, որ այս փուլում նույնիսկ հարկ … Read more

Պոլսո Հայոց պատրիարքությունը դատապարտում է եկեղեցականների դեմ դատական գործընթացները

Պոլսո Հայոց պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավատքի փարոսը, ինչպես նաև ազգային ու հոգևոր միասնության ամուր հենասյունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, շարունակում է իր ազգանվեր ու ազգաշեն առաքելությունը։ Պատրիարքությունից ընդգծում են, որ Ամենայն … Read more

Ոստիկանության ծառայողներին՝ արտոնյալ հիփոթեք․ բնակարանային պետական աջակցության նոր ծրագիր է առաջարկվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը,Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանության ծառայողների համար ներդնել բնակարանային պետական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակում նրանք կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել, ինչպես նաև տուն կառուցել՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման միջոցով։ Նախագծով նախատեսվում է սահմանել նաև … Read more

Ճիշտ եք անում, վախեցեք բոլոր հայրենասեր մարդկանցից… Սաթիկ Սեյրանյան – Ազգ

5000 և ավելի լույս-տղաներին Ալիև-Էրդողանի հետ պայմանավորված խայտառակ պարտությանը և Արցախի հանձնմանը զոհաբերածները, Հայաստանի տարածքները հանձնողները, թշնամու ծրագրերը սպասարկողները Էդգար Ղազարյանի ելույթից մի տող կոնտեքստից կտրել ու քանի օր է՝ մանիպուլյացիաներով են զբաղված: Ձյուն գա գլխներիդ… Էդքան մրսում եք, չէ՞, Էդգարից: Ու ճիշտ եք անում, վախեցեք բոլոր հայրենասեր մարդկանցից… Դուք էնքան վախեցած եք, որ նույնիսկ … Read more

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա, վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2). հանրային սննդի այս օբյեկտում սնվելուց հետ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեք անձ: Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված … Read more

Ինչո՞ւ է նախկինում օրինական համարված գործարքն այժմ ապօրինի գնահատվում․ Սաքապետոյանի գործով դատարանում վիճարկվեցին Դատախազության նոր հաշվարկները

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 10-ին շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը, որով որպես պատասխանողներ ներգրավված են Արմեն Սաքապետոյանը և մի շարք այլ անձինք։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, նրա և Ալեք Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Սաքապետոյանի, … Read more

Որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը սեպտեմբերին ծնվող բալիկների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անդրադարձել է առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ։ Iravaban.net-ը ներկայացնում է հարցուպատասխանը ամբողջությամբ։ Հարց 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։ Պատասխան։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝ մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, ընտանիքում … Read more

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Iravaban.net-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից։ Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, որը բաժանվում է … Read more

ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով – Ազգ

ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։ «Հանձնաժողովում տեղերը բաշխվելու են խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների թվի համամասնությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը … Read more