Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ «Հետք» • Tribune.am

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են․ գրում է «Հետքը»։ Նա նաև պահանջում է նաև 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026թ․ հուլիսի 6-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Փաշինյանի այցի գլխավոր ուղերձն այն է, որ ՀՀ-ն չի կարող խզել ՌԴ և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։  Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։  Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է՝ խորհրդարանական ընտրություններից հետո, և հիշեցրել, որ Ռուսաստանը շարունակում է (և, հավանաբար, կշարունակի) մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու ներդրողը։  Միևնույն ժամանակ, «դեպի Եվրոպա շտապող» Նիկոլը հայտարարել է, … Read more

Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ուզում է մնալ ԵԱՏՄ կազմում. Փաշինյան

Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ուզում է մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուգում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։ «Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը, իսկ ընտրություններից հետո՝ լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու համար», – ասել է Փաշինյանը, հավելելով՝ թե՛ ընտրություններից առաջ, … Read more

Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026»-ի լիագումար նիստին – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Երկրների վարչապետները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին։ Հաջորդիվ տեղի … Read more

Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է – Live News

Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխարկը հուսալի ձեռքերում է։ «Вы слушали» տելեգրամյան ալիքի ուշադրությունը գրավել են  Փաշինյանի անվտանգության աշխատակիցները։ Նրանցից մեկը գլխարկը ձեռքին սպասում է Փաշինյանին, մինչ վերջինը մասնակցում է «Իննոպրոմ-2026»-ի լիագումար նիստին։

Վերջին շրջանում ի հայտ են եկել հարցեր, հույս ունեմ, որ կլուծենք դրանք․ Փաշինյանը Միշուստինին

Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրային հարցեր, հույս ունեմ, կքննարկենք ու կլուծենք դրանք։ Այս մասին Եկատերիբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին՝ դիմելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների … Read more

Հրատապ եթեր. Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին. ինչ է կատարվում նրա առանձնատանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն: Փաշինյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար: Սա լավ առիթ է ժամացույցը ստուգելու համար: «Վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և ես հույս … Read more

Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ – Live News

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ, որտեղ առաջնային գործիքը դարձել է ընդդիմադիր քաղաքական կենտրոնների չեզոքացումը։ Վաղ առավոտից սկսած Գագիկ Ծառուկյանի տան և բիզնեսների խուզարկությունները, Ռոբերտ Քոչարյանի մուտքի արգելումը՝ դրա ցուցադրական հրապարակայնացմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող կալանքը, ընտրություններից անմիջապես առաջ Արմեն Աշոտյանի ու … Read more

Նիկոլ Փաշինյանին Եկատերինբուրգում դիմավորել է քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։