Նարեկ Սարգսյանի գործով 4-րդ գանգատը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այս տարի մոտ տասը-տասնմեկ նիստ է հրավիրվել Նարեկ Սարգսյանի գործով: Պաշտպանական կողմը բանավոր պնդեց իր միջնորդությունը` տնային կալանք, չբացակայելու արգելք ու հիսուն միլիոն դրամի անշարժ գույք գրավի վերաբերյալ, սակայն սեպտեմբերի 30-ին երեք ամսով երկարաձգվեց Ն. Սարգսյանի խափանման միջոց կալանքը: Ն.Սարգսյանի պաշտպաններից` Աննա Ծառուկյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ որոշումը դեռ չի ստացել, … Read more

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է. Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. Նարեկ Սարգսյան

Սեպտեմբեր 28,2025 09:46 Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի … Read more

«Այս պահի դրությամբ քաղաքական որեւէ էլեմենտ չկա, միջանձնային դեպքերի համար պատասխանատու են համայնքային ոստիկանությունը, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումը, իրավապահ բոլոր կառույցները». ՆԳՆ խոսնակ

Մերձավանում կատարված սպանության վերաբերյալ այսօր ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատ բաժնի առջեւ հրավիրված բրիֆինգում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտարարեց. «Այս օրերի ընթացքում ՆԳՆ-ն զերծ է մնացել բացահայտման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար: Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ պատճառով կցանկանայի այս պահի դրությամբ հայտնի որոշ մանրամասներ հայտնել՝ թույլատրելիի սահմաններում: … Read more

Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

«Քննվող վարկածը շարունակում է մնալ, որ սա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է,  որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալավածի հարազատ եղբայրը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հիշեցրեց, որ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձնաց միջև միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ. «Միջադեպը եղել էր մեքենան արագ … Read more

«Մեկ անձ դիմակավորված՝ ձեռնոցներով մոտեցել է երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքնով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել»․ մանրամասներ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

«Նախնական տեղեկություններով, մեկ անձ դիմակավորված՝ ձեռնոցներով մոտեցել է երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել։ Քննարկվում են բոլոր վարկածները»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով երեկ գիշեր Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության մասին։ «Այո, հարյուրավոր ոստիկաններ կան, աշխատանքներ են իրականացնում, Ծավալուն օպերատիվ հետախուզական գործողություններ … Read more

Մարդկանց ներկայությունը հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու՝ միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այս մասին տարբեր անգամներ մտածել եմ գրել, բայց տարբեր պատճառներով, հետաձգել եմ։ Սակայն այսօր արհեստական բանականության միջոցով մի գովազդային հոլովակ ստիպեց վերջապես գրել այդ մասին (տես հղումը), որտեղ իբրև Ալեքսանդր Թամանյանը պատմում է ինչ որ Հարավային պողոտայի մասին… այն դեպքում երբ Թամանյանին կենդանության օրոք նույնիսկ Հյուսիսային … Read more

Վրացուն ՀՀ-ում ձերբակալել են Դոնեցկի դատարանի վճռով․ արդյոք Երևանը նրան կհանձնի Մոսկվային. factor.am

Երեք օր առաջ հայաստանյան դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 40 օրով ժամանակավոր կալանավորել ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանիին։ Ուշագրավ է, որ կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատարանի վճիռը։ Դոնեցկի դատարանը նախորդ տարվա հոկտեմբերին, առանց Կինոիանիի ներկայության, վճռել է 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան․ ըստ դատարանի՝ Վրաստանի … Read more

Սարի թաղում հրդեհը մեկուսացված է

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Վարորդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել. Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի … Read more

«Պաշտպանական կողմը խոշտանգվում է, մենք չգիտենք ոնց անենք». Աննա Ծառուկյան

Երեւան քաղաքի քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Ս. Յուզբաշյանը Նարեկ Սարգսյանի գործով տեղեկացրեց, որ մեղադրանքի կողմն ունի երկու միջնորդություն: 2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում` իր բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա ԵՊՀ դասախոս Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր Տաթեւիկի ամուսինը՝ Մարգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք … Read more