Դեսպան Նարեկ Մկրտչյանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն

Նոյեմբեր 21,2025 13:16 Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։ Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։ Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման … Read more

Դեսպան Մկրտչյանը և Հրաչ Աչաջյանը Սան Ֆրանցիսկոյում քննարկել են Google-ի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։ Հանդիպմանը քննարկվել են … Read more

Դեսպան Մկրտչյանը քաղաքապետ Լուրիին առաջարկել է դիտարկել Երևանի և Սան Ֆրանցիսկոյի՝ քույր քաղաքներ դառնալու և «Թումո»-ի բացման գաղափարը

Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես տնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներին։ Դեսպանը քաղաքապետին առաջարկել է դիտարկել Երևան–Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության հնարավորությունը, ինչպես նաև «Թումո» կենտրոնի բացման գաղափարը Սան Ֆրանցիսկոյում՝ որպես հեռանկարային կրթական … Read more

Քննարկվել են ՀՀ-ում «Սինոփսիս»-ի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սինոփսիս ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Սինոփսիս ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։ Դեսպանն ու Ջումանա Մուվաֆին ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջևստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության … Read more

Քննարկվել են ԱՄՆ շուկայում հայկական բիզնեսների համար համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սակրամենտո շրջանի տնտեսական խորհրդի գործադիր փոխնախագահ Թրաելս Ադրիանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սակրամենտոյի տնտեսական հնարավորությունները, ԱՄՆ շուկայում հայկական բիզնեսների համար համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։ Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր՝ նպատակ ունենալով Սակրամենտոյի տեխնոլոգիական ընկերություններին, … Read more

2026թ. սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ԱՄՆ Ազգային STEM փառատոնը

Նոյեմբեր 14,2025 19:33 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպեց GITC/ACT-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և EXPLR կազմակերպության ներկայացուցիչ Շարմեյն Լիրի հետ։ Ամերիկյան EXPLR ընկերության և ACT քոլեջի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ԱՄՆ Ազգային STEM փառատոնը։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ընկերությանը՝ Հայաստանը որպես փառատոնի ԱՄՆ-ից դուրս անցկացվող առաջին երկիր … Read more

Դեսպան Մկրտչյանը Թրամփի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը:Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։ Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին: Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ … Read more

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար

Հոկտեմբերի 30-ին Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրեց … Read more

Նարեկ Մկրտչյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում 79 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 338 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 և 150 կգ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Հրում վարժության առաջին մոտեցմամբ՝ բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի նոր ռեկորդ։ … Read more

Կարող են դատի տալ ՔՊ-ականներին. Թունյանի առաջարկը՝ Նարեկ Կարապետյանին. տեսանյութ

The post Կարող են դատի տալ ՔՊ-ականներին. Թունյանի առաջարկը՝ Նարեկ Կարապետյանին. տեսանյութ appeared first on Tribune.am.