Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սինոփսիս ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Սինոփսիս ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։
Դեսպանն ու Ջումանա Մուվաֆին ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև
ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը ընկերության նորագույն տեխնոլոգիաների՝ Հայաստան արտահանման թույլտվությունների գործընթացում հնարավոր աջակցության ապահովման համատեքստում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: