Մոսկվան չի մոռանա․ մինչ Երևանը հյուրընկալում է Կիևից «սիրելի հյուրին», ՌԴ-ն եզրակացություններ կանի․ ռուսական մամուլի ամփոփում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ այցելել է Երևան: Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը: Ավելին՝ Զելենսկին Սթարմերի միջոցով իր երախտագիտությունն է հայտնել Չարլզ III թագավորին՝ անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ուկրաինային օգնելու … Read more

Եվրոպացի առաջնորդները հավաքվում են հայաստանյան գագաթնաժողովին․ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան․ BBC

Եվրոպական երկրների առաջնորդները ժամանում են Հայաստան, որպեսզի մասնակցեն  8-րդ գագաթնաժողովին։ Սա ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Հայաստանը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը Հարավային Կովկասում։ Ինչպես նշում է BBC-ն, երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար այս իրադարձությունը  խորհրդանշական նշանակություն ունի։ Չէ՞ որ Հայաստանը Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ … Read more

ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին

Անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում՝ Մոսֆիլմովսկայա փողոցի շրջանում գտնվող շենքերից մեկին, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Տուժածներ չկան», — գրել է նա «Մաքս» հարթակում։ РИА Новости-ի հաղորդմամբ՝  օպերատիվ ծառայությունները արագ ժամանել են դեպքի վայր։ Շենքի բնակիչները տարհանվել են ապահով վայր։ Ուկրաինական զինված կազմավորումները գրեթե ամեն օր հարձակվում են սահմանամերձ և այլ շրջանների … Read more

Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան. ՌԴ ՊՆ

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է նախարարությունը։ Առանց ռազմական տեխնիկայի նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթը անցկացվել էր 2007 թվականին։

Մայիսի 9-ի շքերթում տեխնիկայի շարասյուն չի լինի. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում չեն լինելու ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շքերթը կրճատվել է «ներկայիս օպերատիվ իրավիճակի պատճառով»։ Այս տարի շքերթին չի մասնակցի «ռազմական տեխնիկայի շարասյունը»։ Պատճառը կրկին նշվում է՝ «ներկայիս օպերատիվ իրավիճակը», սակայն հստակ չի նշվում, թե ինչն … Read more

Մոսկվայի շինհրապարակում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի – Live News

Մոսկվայի «Աերոպորտ» թաղամասի շինհրապարակում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ։ Հարուցվել է քրեական գործ «Շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով։ 1400 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը մարվել է։ Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիսում բազմահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել:

Խոշոր հրդեհ՝ Մոսկվայում. 3 մարդ զոհվել է, վիրավորներ կան

Մոսկվայի հյուսիսում բազմահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել, որի հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ յոթը։ Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ այրվող շենքի ներսում կարող է գտնվել մինչև 200 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ մինչ այժմ փրկվել է քսանմեկ մարդ։ Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ հրդեհը տարածվում է։

Պուտինը ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անելու ամեն ինչ, ինչը բխում է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անելու ամեն ինչ, ինչը բխում է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից՝ Մերձավոր Արևելքում շուտափույթ խաղաղություն հաստատելու համար։ «Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ … Read more

Մոսկվայում ձյունաթափի հետևանքները (լուսանկարներ) – Live News

Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյան առատ տեղումների, մերկասառույցի և քամու պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ձնաբքի հետևանքով բազմաթիվ ծառեր են տապալվել, մեքենաներ վնասվել: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 50 թռիչք է հետաձգվել: Մոսկվայի մարզի գրեթե հինգ տասնյակ բնակավայրերում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել: Առաջիկա մեկ … Read more

Աբբաս Արաղչին կհանդիպի ՌԴ նախագահի հետ

Իրանի դեսպանը Ռուսաստանում հայտնել է․ «Այցը կկայանա երկուշաբթի։ Այս այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոսկվա կատարած այցի շրջանակում Արաղչին նաև խորհրդակցություններ կանցկացնի ռուսաստանյան պաշտոնյաների հետ՝ բանակցությունների շուրջ վերջին իրավիճակի, հրադադարի ռեժիմի, ինչպես նաև հարակից զարգացումների վերաբերյալ։ Նա ռուսական իշխանություններին կներկայացնի այս բանակցությունների ընթացքի մասին զեկույց»։