«Ամո՜թ, ամո՜թ, Սրբազա՜ն, Սրբազա՜ն» 2 տարի ազատազրկում Միքայել Սրբազանին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը։ Նրան մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի, այն է՝ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար ու դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ … Read more

Ես անմեղ եմ, բայց ինձ համառորեն ուզում եք հանցագործ ներկայացնել. Միքայել Սրբազան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը: Սրբազանը դատարանում փաստեց, որ մեղադրող կողմն այդպես էլ չի անդրադարձել իր բարձրացրած հարցերին, թե ինչու  իրեն չեն մեղադրել, օրինակ, 2022թ,․ 2023թ․, 2024թ․, կամ 2025թ․ կես տարի չի մեղադրվել, ու հանկարծ հունիսին որոշել են նրա ձեւակերպմամբ՝ «մասկի շոու»-ով … Read more

Փաստաբան. «Կանխատեսում եմ, որ դատավորը այնպիսի վճիռ է կայացնելու, որ մինչեւ ընտրություններ Միքայել սրբազանին պահեն փակի տակ»

Այսօր շարունակվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատաքննությունը: Նրա պաշտպան Արա Զոհրաբյանը դատարանից պահանջեց կայացնել արդարացման վճիռ: Իր խոսքում փաստաբանը նկատեց, որ դատարանը խտրական մոտեցում է ցուցաբերում Միքայել սրբազանի նկատմամբ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ինչը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հակաեկեղեցական շարժմամբ: Նաեւ նշեց, որ հենց այսօր էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ՖԲ-ում արված իր գրառմամբ … Read more

«Միքայել սրբազանը հեղափոխություն ու հեղաշրջում անող անձ չէ, նա քննադատել է բոլոր իշխանությունների օրոք»․ փաստաբան

Ստորագրահավաքը, որը կազմակերպվել էր Շիրակի մարզի հավատացյալների կողմից՝ ի բարոյական աջակցություն Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, 3000 ստորագրությամբ ուղարկվել է նրա շահերը պաշտպանող փաստաբանական խմբին, որն այն կներկայացնի դատարան։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Միքայել սրբազանի պաշտպան Թամարա Յայլոյանը, որը հավատացյալների խնդրանքով շարադրել էր հայտարարության տեքստը և որով պահանջում են դադարեցնել թեմի առաջնորդի նկատմամբ … Read more

Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի հետ կապված որոշումը կայացնելու է հուլիսի 24-ին

Միքայել սրբազանի պաշտպանական թիմի ՖԲ գրառումը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Դատավոր Վաչե Մարգարյանը պաշտպանների բողոքներն ընդունել է վարույթ և 14.07.2025թ. որոշել է հատուկ վերանայման վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի կայացման օր է նշանակել 2025 թվականի հուլիսի 24-ը … Read more

Միքայել սրբազանի քրեական վարույթի հետքերով․ Գյումրիում անչափահաս երեխաների մոր են ենթարկել տնային կալանքի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Գյումրիում տնային կալանքի են ենթարկել երիտասարդ մի կնոջ, որը անչափահաս երեք երեխաների մայր է։ Aravot.am-ի տեղեկություններով՝ հանրության լայն շրջանակների կողմից ճանաչված անձ է․ պետական կառույցի աշխատակցուհի է, այս պահին զերծ կմնանք անուն-ազգանուն հրապարակելուց։ Միքայել Սրբազանի գործի շրջանակում մեկ այլ կնոջ էլ են հրավիրել մայրաքաղաք՝ … Read more