Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը։
Նրան մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի, այն է՝ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար ու դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Նրա խափանման միջոց կալանքը թողեց անփոփոխ։
Դահլիճում հավաքվածները բացականչեցին․ «Ամո՜թ, ամո՜թ»։
Հեռացող Սրբազան հետևից էլ բացականչեցին․ «Սրբազա՜ն, Սրբազա՜ն», ինչին ի պատասխան՝ Միքայել Սրբազանը շուռ եկավ և ձեռքերը բարձ պահած՝ հանգստացրեց նրանց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: