«Միքայել սրբազանը հեղափոխություն ու հեղաշրջում անող անձ չէ, նա քննադատել է բոլոր իշխանությունների օրոք»․ փաստաբան

Ստորագրահավաքը, որը կազմակերպվել էր Շիրակի մարզի հավատացյալների կողմից՝ ի բարոյական աջակցություն Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, 3000 ստորագրությամբ ուղարկվել է նրա շահերը պաշտպանող փաստաբանական խմբին, որն այն կներկայացնի դատարան։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Միքայել սրբազանի պաշտպան Թամարա Յայլոյանը, որը հավատացյալների խնդրանքով շարադրել էր հայտարարության տեքստը և որով պահանջում են դադարեցնել թեմի առաջնորդի նկատմամբ … Read more

«Միքայել Սրբազանը երբեք քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի»․ 3000 հոգի միացել է ստորագրահավաքին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը, որը հավատացյալների խնդրանքով հայտարարության տեքստ էր շարադրել, որով բարոյական աջակցություն են հայտնում Սրբազանին, Aravot.am-ին տեղեկացրեց, որ ստորագրահավաքն ավարտվել է, մոտ 3000 մարդ է միացել, վերջին օրերին՝ մեծ թվով սփյուռքահայեր։ Թամարա Յայլոյանի տեղեկացմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում օրական մոտ 400 հոգի են ստորագրել, և սա այն դեպքում, երբ … Read more

Քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին. Հավատացյալները չեն հեռանում

Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին քննչական գործողությունները։ Փաստաբան Թամարա Յայլոյանին, որը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից լիազորված փաստաբան էր, այդպես էլ չթույլատրեցին մտնել առաջնորդարանի շենք։ Քննչական գործողությունների ժամանակ առաջնորդարանի շենքում միայն պահակն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի թեմի սարկավագ Արտաշես Աջապահյանը։ Նա ասաց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ։ … Read more

Խոչընդոտվում է Շիրակի թեմի առաջնորդարան փաստաբանի եւ ԱԺ պատգամավորի մուտքը

Հունիս 27,2025 09:59 Շիրակի թեմի առաջնորդարանը, որտեղ բնակվում է թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, այս պահին շրջափակված է ոստիկաններով, ներսում քննչական գործողություններ են կատարվում։ Այս պահին չեն թույլատրում ներս մտնել ո՜չ փաստաբան Թամարա Յայլոյանին և ո՜չ էլ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանին։ Պատգամավորը մեզ տեղեկացրեց, որ ահազանգել է ՀՀ Քննչական կոմիտե, դեռևս կապ հաստատել հնարավոր չէ … Read more