Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների հարցը, բայց չի քննարկել 25% մաքսատուրքի հարցը

«Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ գործընթացները որեւէ կերպ չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում։ Մեկ բառ անգամ այդ մասին չի ասվել»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է,  որ Իրանի հետ առեւտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների … Read more

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարող է դատապարտվել մինչև տասը տարվա ազատազրկման

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարող է դատապարտվել մինչև տասը տարվա ազատազրկման «պաշտոնյային անօրինական շահույթ տրամադրելու» համար, գրել են ԶԼՄ-ները։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը նախկինում հայտնել էին, որ բացահայտել են խորհրդարանական խմբակցության ղեկավարին, որը անօրինական օգուտներ էր առաջարկում այլ պատգամավորների՝ օրինագծերի քվեարկության համար։ Ավելի ուշ ուկրաինական … Read more

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ամբիցիաները ձեւակերպելիս` նա առաջարկում է դիտարկել, օրինակ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն․ «Ոչ ոք չի խանգարում, եկեք աշխատենք, կրթվենք եւ առաջ անցվենք»։ «Անվտանգություն ասելով` մենք անընդհատ հասկանում ենք բանակ։ Եթե հասկանում ենք բանակ, դա նշանակում է մենք … Read more

Սպիտակ տանը կկայանա Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության հետ կապված մտահոգությունների աճի ֆոնին։ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև լարվածությունը սրվեց հունվարին, երբ Դոնալդ Թրամփը վերահաստատեց Գրենլանդիան ձեռք բերելու հարցում համաձայնության հասնելու … Read more

Ամերիկյան կողմի հետ չի քննարկվել ԹՐԻՓՓ ծրագրին Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման հարցը. Արարատ Միրզոյան

«ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամանակ։ ԹՐԻՓՓ-ը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա որպես ԱՄՆ-Հայաստան համատեղ բիզնես գործունեություն»,-Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։ Նա նշեց, որ, եթե հարցը դիտարկենք ավելի լայն՝ ապաշրջափակման համատեքստում, իհարկե, ակնհայտ է, … Read more

Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման եզրին

Իրանում վերջին օրերին արձանագրված ներքաղաքական լարվածությունը եւ դրան ուղեկցած զանգվածային անկարգությունները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված դրվագների, այլ երկարատեւ եւ բազմաշերտ գործընթացների համատեքստում, որոնց հիմքում ընկած են թե՛ ներքին սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական խնդիրները, թե՛ արտաքին համակարգային ազդեցությունները։ Սակայն, ի տարբերություն արևմտյան մեդիա եւ դրանց քարոզչության հետեւանքով սոցիալական հարթակներում ձեւավորվող նարատիվների, տեղի ունեցող զարգացումները … Read more

«Մեր տարածաշրջան մեծ փողեր են ներհոսելու»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր տարածաշրջան մեծ փողեր են ներհոսելու»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով TRIPP նախագծի մասին ։ «ԱՄՆ-ի մասնակցությունն անկհայտ է, ԵՄ-ի հետ պետք է քննարկենք իրենց ներգրավվածության հարցը։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն իրենց արտահայտություն գետնի վրա կունենան, դրանք քաղաքական հարթությունում լուծված են։ Բոլոր հարցերը լուծված չեն, բայց դրանց բանաձեւերն արդեն կան»,- … Read more

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան Իրանի դեսպաններին կանչել են արտաքին գործերի նախարարություն

Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Իրանի կառավարության գործողությունների և երկրում ցուցարարների մահվան ֆոնին, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան արտաքին գործերի նախարարություններ են կանչել Իսլամական Հանրապետության դեսպաններին։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ցուցարարների դեմ կիրառվող բռնության վերաբերյալ և կոչ են արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ ու հարգել նրանց իրավունքները։ Իտալիայի արտաքին … Read more

Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում, որը դեռ անցյալ տարվանից նախատեսված էր, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ ԱՄՆ-ն պետք է դադարի Գրենլանդիային շանտաժի ենթարկել և Դանիայի ինքնավար տարածքի նկատմամբ վերահսկողություն ստանձնելու իր ցանկությունն արտահայտել, հավելել է նա RTL ռադիոկայանի եթերում։ «ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի վրա հարձակումը իմաստ չի ունենա, դա նույնիսկ … Read more

Թաիլանդում կռունկն ընկել է գնացքի վրա, զոհվել է 22 մարդ — Հայաստանի Հանրային Ռադիո

Շինարարական կռունը Թաիլանդում ընկել է գնացի երեք վագոնների վրա։ Գնացքի 195 ուղեւորներից 22-ը զոհվել են, մոտ 80-ը վիրավորվել։ Տրանսպորտի նախարար Փիպհաթ Ռատչակիտպրակարնի հրապարակած տվյալներով՝ զոհվածները եղել են վագոններից երկուսում։ Գնացքի աշխատակից Թիրասակ Վոնգսունգներնը Thairath Online տեղական լրատվամիջոցին ասել է, որ գնացքը շարժվել է մոտ 120 կմ/ժ արագությամբ, երբ տեղի է ունեցել վթարը։ Նրա խոսքով՝ կռունկի … Read more