Ռուսաստանցիները կարող են մինչև 20,000 ռուբլի տուգանքի ենթարկվել՝ զինվորական կոմիսարիատին տեղափոխության մասին չտեղեկացնելու համար

2026 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի նոր կանոնակարգ, որը պահանջում է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները տեղեկացնեն զինվորական կոմիսարիատներին իրենց տեղափոխության մասին: Համապատասխան դաշնային օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նոր կանոնակարգի համաձայն, մշտական ​​բնակության վայրը երեք ամսից ավելի ժամկետով լքելու դեպքում պարտադիր կլինի զինվորական կոմիսարիատին տեղեկացնելը: Հիմնական փոփոխությունն այն … Read more

Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան

«Իմ գնահատմամբ՝ կան եւ որոշակի նմանություններ, եւ զգալի տարբերություններ, սակայն, ամենակարեւոր նմանությունն, այսպես կոչված, խոշոր պետությունների կամ գերտերությունների կողմից պետական ազդեցության գոտիների ստեղծման հայեցակարգն է: Կարծես թե 21-րդ դարում դառնում է ընդունելի հայեցակարգ, որ յուրաքանչյուր գերտերություն կամ պետություն, որ առնվազն ձգտում է լինել գերտերություն, պետք է ունենա եւ ունի իր ազդեցության գոտին, որը սովորաբար իր … Read more

Վենեսուելայի նախագահին տեղափոխել են Նյու Յորք

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, տեղափոխվել են Նյու Յորք` հաղորդել է CNN-ը։   Վենեսուելայից նրանց դուրս են բերել ամերիկյան «Իվոձիմա» ուղղաթիռակիր նավով։ Հունվարի 3-ի երեկոյան ՀԴԲ ինքնաթիռը նրանց տեղափոխել է Նյու Յորք նահանգում գտնվող Ստյուարտ ավիաբազա։ Այնտեղից Մադուրոյին և նրա կնոջն ուղղաթիռով տեղափոխել են Մանհեթեն՝ Թմրամիջոցների դեմ պայքարի … Read more

«Դիմադրելով ոչնչացմանը». «National Catholic Register»-ն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ Հռոմի պապին ուղղված նամակին

«National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածի որոշ հատվածներ ներկայացնում եմ թարգմանաբար։ «Դիմադրելով ոչնչացմանը. քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապ Լեո XIV-ին փրկել հայ գերիներին» վերնագրով հոդվածում նշված է․ «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են … Read more

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել պահպանել Վենեսուելայի ինքնիշխանությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մտահոգությամբ է հետևում Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և կոչ է արել պահպանել այդ երկրի ինքնիշխանությունը։ «Թող երաշխավորված լինի երկրի ինքնիշխանությունը, և, հարգելով մարդու և քաղաքացիական իրավունքները, ապահովված լինի սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը», — ասել է պապը իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։ Նա կոչ է արել համատեղ աշխատել կայուն, … Read more

Թրամփը 2025-ի տարեվերջին Մադուրոյին առաջարկել է հեռանալ պաշտոնից և գնալ Թուրքիա, սակայն նա հրաժարվել է

2025 թվականի տարեվերջին ԱՄՆ-ն Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է ինքնակամ լքել Վենեսուելայի նախագահի պաշտոնը և մեկնել Թուրքիա։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած ամերիկյան և վենեսուելական աղբյուրների: Պարբերականի զրուցակիցներից մեկը՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հայտարարել է, որ Մադուրոյի՝ Թուրքիա մեկնելը կարող էր դառնալ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին առաջարկված գործարքի մի մաս, … Read more

Բրիտանական և ֆրանսիական ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրիայում ԻՊ-ի ենթադրյալ զենքի օբյեկտին

Հարվածները տեղի են ունեցել շաբաթ երեկոյան Սիրիայի Հոմս նահանգի պատմական Պալմիրա քաղաքից հյուսիս գտնվող լեռներում գտնվող ստորգետնյա օբյեկտի վրա։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան հայտարարեց, որ իր ինքնաթիռները Ֆրանսիայի հետ համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայի կենտրոնական մասում գտնվող ստորգետնյա օբյեկտի վրա, որը, ենթադրաբար, օգտագործվում է «Իսլամական պետության» զինյալների կողմից զենք և պայթուցիկ նյութեր պահելու … Read more

Ստամբուլում զանգվածային ձերբակալություններ են եղել․ Լուսանկար ·

Ստամբուլում հունվարի երկուսի երեկոյան զանգվածային ձերբակալություններ են եղել։ Դատարանն էլ 67 անձի համար տվել է կալանավորման որոշում։ Վերջիններս կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորմանը հարելու մեջ։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Համաձայն հաղորդման, Ամանորի նախօրեին թուրքական անվտանգային մարմինները Ստամբուլի երեկք մունիցիպալիտետներում հատուկ գործողություն են իրականացրել։ Ձերբակալվել է 147 մարդ։ Նրանցից 32-ը տեղավորվել են միգրացիոն կենտրոնում … Read more

Իրանը բողոքի ցույցերի ֆոնին սահմանափակել է ինտերնետի հասանելիությունը

Իրանի իշխանությունները կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը: Cloudflare տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության հունվարի 3-ի տվյալների համաձայն՝ ինտերնետային թրաֆիկը ժամանակավորապես նվազել է մոտ մեկ երրորդով: Շատ իրանցիներ հայտնել են սոցիալական ցանցերում լայնածավալ խափանումների մասին: Իրանը մասնակիորեն սահմանափակել էր ինտերնետի հասանելիությունը նաև 2009, 2019 և 2022 թվականների բողոքի ցույցերի և 2025 թվականի հունիսին … Read more

Վենեսուելայի Գերագույն դատարանը փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը որոշում է կայացրել, ըստ որի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես պետք է ստանձնի Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ Մադուրոն գերեվարվել էր ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողության ընթացքում։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երկրի վարչական շարունակականությունն ու ազգի … Read more