«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել են 19 երկրների ղեկավարներ | ՄԱՄՈՒԼ.ամ

19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացի, փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Արգենտինայի, Հայաստանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կատարի, Մարոկկոյի, Մոնղոլիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Կոսովոյի ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ:   «Նրանք իմ ընկերներն են: Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամն իմ ընկերն է: Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում: Բայց այս անգամ՝ ոչ: Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խումբը»,- … Read more

Ցյուրիխի փողոցներում բողոքի ցույցեր են, այրել են ԱՄՆ դրոշը, բողոքել Թրամփի դեմ․ Լուսանկար

Ավելի քան երկու հազար մարդ դուրս է եկել Ցյուրիխի փողոցներ՝ բողոքի ցույցի դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Շվեյցարիայի Դավոսում այս պահին ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ։ Եթրը ոչ այնքան խաղաղ է եղել. մի քանի շենքերի պատերը ցողվել են աէրոզոլներով և ներկով, մի քանի աղբամաններ այրվել են, իսկ որոշ խանութների պատուհաններ վնասվել են։ Ցուցարարները … Read more

TRIPP-ը կվերաձևավորի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը. ԱՄՆ Ատլանտյան խորհրդի անդրադարձը

«Արմենպրես». ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակվել է Խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու դ’Անիերի և «Թուրան» հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթայնի հեղինակած հոդվածը, որում մանրամասն ներկայացվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (TRIPP), դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտները և իրականացման հնարավոր ռիսկերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակներն իրենց «Ինչպե՞ս կարող է Թրամփի … Read more

Այն ամենը, ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեր գործը չէ. Պեսկով

Այն ամենը, ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեր գործը չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: «Մենք ինքներս շատ բան ունենք անելու։ Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը։ Մենք պետք է զբաղվենք տնտեսական զարգացմամբ, շտկենք ժողովրդագրությունը, բարձրացնենք հայրենական էլեկտրոնիկայի զարգացման մակարդակը և այլն»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլում կապ չեն տեսնում … Read more

Սովորաբար ասում են՝ «Նա սարսափելի դիկտատոր է»։ Ես դիկտատոր եմ. Թրամփ ·

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթից հետո հանդիպել է բիզնես առաջնորդների հետ և իրեն անվանել «դիկտատոր»։ Թրամփն ասել է, որ իր ելույթի համար լավ արձագանքներ է ստացել և դա վերագրել է «առողջ բանականությանը»։ «Չեմ կարողանում հավատալ։ Մենք լավ արձագանքներ ենք ստացել այդ ելույթի համար։ Սովորաբար ասում են՝ «Նա սարսափելի դիկտատոր է»։ … Read more

Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայի հետ պատերազմում. Ֆինլանդիայի նախագահ ·

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ցուցադրել իր hզորությունն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Նայեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Սիրիայում և Վենեսուելայում։ Կրեմլի տեսանկյունից սա հեռու է հաջողության պատմություն լինելուց», – ասել է Ստուբը։ Ֆինլանդիայի նախագահը նաև նշել է, որ … Read more

Աթենքում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. կան զոհեր ·

Հունվարի 21-ին Հունաստանում տեղացած ուժեղ անձրևները երկու մարդու կյանք են խլել, ինչպես նաև Աթենքում և Հունաստանի մի շարք այլ շրջաններում տներ ու մասնավոր բիզնես-տարածքներ են հեղեղվել և տուժել, հաղորդում է Reuters-ը։ Մի կին մահացել է մեքենայի հարվածից հետո, որը քշվել էր փողոցը հեղեղած ջրի հզոր ալիքի կողմից: Մեկ այլ մահացու դեպք է գրանցվել, երբ ափամերձ … Read more

Ավստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել

Ավստրալիայի արեւելքում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, այսօր հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստակայանը։ Նահանգային ոստիկանության հայտարարության համաձայն՝ հինգշաբթի՝ տեղական ժամանակով մոտ ժամը 16:40-ին, արտակարգ ծառայությունները ահազանգ են ստացել Լեյք Քարջելիգո փոքր քաղաքում հրաձգության մասին։ Այս քաղաքը գտնվում է Սիդնեյից շուրջ 450 կմ դեպի արեւմուտք։ Ոստիկանությունը հաստատել է երկու կնոջ եւ մեկ … Read more

ԵՄ-ն վճռականորեն կարձագանքի ԱՄՆ նոր մաքսատուրքերին. Մերց

Եվրամիությունը վճռական պատասխան կտա ԱՄՆ նոր մաքսատուրքերին. Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Եվրոպայի տարածքի մի մասի բռնագրավումը անընդունելի է: Նոր մաքսատուրքերը կխաթարեն անդրատլանտյան տարածաշրջանի զարգացման հիմքերը: Եվրամիության արձագանքը այս մաքսատուրքերին կլինի համատեղ, վճռական և չափված», – զգուշացրեց Ֆրիդրիխ Մերցը: Գերմանիայի կանցլերը ողջունել է Գրենլանդիայի վերաբերյալ նախատեսված … Read more