ԵՄ-ն վճռականորեն կարձագանքի ԱՄՆ նոր մաքսատուրքերին. Մերց

Եվրամիությունը վճռական պատասխան կտա ԱՄՆ նոր մաքսատուրքերին. Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Եվրոպայի տարածքի մի մասի բռնագրավումը անընդունելի է: Նոր մաքսատուրքերը կխաթարեն անդրատլանտյան տարածաշրջանի զարգացման հիմքերը: Եվրամիության արձագանքը այս մաքսատուրքերին կլինի համատեղ, վճռական և չափված», – զգուշացրեց Ֆրիդրիխ Մերցը:

Գերմանիայի կանցլերը ողջունել է Գրենլանդիայի վերաբերյալ նախատեսված շրջանակային համաձայնագիրը՝ այն անվանելով «ճիշտ ուղի»։

Կանցլերի այս հայտարարությունը արձագանքն է Թրամփի ցանկության՝ Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։

 Գրենլանդիայի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը հունվարի 21-ին  համաձայնեցրել եննՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միացյալ Նահանգները հայտարարել է ԵՄ երկրների դեմ նոր տնտեսական մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Եվրոպան չհամաձայնի այս որոշման հետ։

Leave a Comment