ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»

Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ «Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ է, իսկ ԲԴԽ-ն իր հայտարարությամբ այդ պակասն ավելի է խորացնում։ Փաստաբանի մասնագիտական պարտքն է բարձրաձայնել դատական ակտերի կամ վարքագծի հետ կապված խնդիրները, և այդ պարտքը չի կարող վերանվանվել «վարկաբեկում» միայն այն պատճառով, որ այն անհարմար է։ Առավել մտահոգիչ է, երբ Բարձրագույն դատական խորհուրդն առանձնացնում է փաստաբանական համայնքի կոնկրետ ներկայացուցչի անունը, այս դեպքում՝ Արա Զոհրաբյանի։ Փորձում է նրան ներկայացնել որպես «կանխատեսելի սխեմա» կիրառող անձ՝ փաստաբաններին ներկայացնելով «ինչ-որ սխեմաներում ներգրավված կասկածելի անձինք»։ Սա ոչ միայն անհարկի անհատականացում է, այլ նաև ճնշման ակնհայտ մեխանիզմ։ Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։ ԲԴԽ-ի հայտարարության ձևակերպումները կառուցված են այնպես, … Read more

Ինչպե՞ս ենք վերականգնելու Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ ենք անելու փոքր բիզնեսի համար․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Ինչպե՞ս ենք վերականգնելու Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ ենք անելու փոքր բիզնեսի (օրինակ՝ փաստաբանների, վարսավիրների, հաշվապահների, փոքր խանութների, սրճարանների) համար։ Մենք առաջարկում ենք պարզ ու հասկանալի լուծում՝ 2 փուլով։ Առաջին փուլ — թեթևացնում ենք բեռը Այս փուլում պարզապես հետ ենք բերում այն, ինչ աշխատում էր։ Չեղարկելու ենք … Read more

«Ռազմական բյուջեն 110 մլրդ դրամով կրճատելը կարող է ռեւերանսային քայլ լինել՝ ուղղված դեպի Ադրբեջանը»․ Դավիթ Անանյան

«Կուզեմ, որ մենք նայենք ապագային՝ բանակ-անվտանգություն բանաձեւը հստակ գիտակցելով։ Այն խոսույթը, թե անվտանգություն կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, սխալ է։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ պետք է լինենք ուժեղ, հզոր, պետք է ունենանք բանակ, արտաքին ռազմաքաղաքական ուժեղ դաշինքներ։ Եվ ունենալով ուժեղ բանակ, ռազմաքաղաքական հզոր դաշինքներ՝ մենք պետք է ապահովենք մեր … Read more

Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ «Ժողովուրդ»

Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։ «Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը։ «Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն … Read more

Խաղաղություն հաստատելը կարևոր է, բայց մեր տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագայի. Արման Թաթոյան (տեսանյութ)

Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Այս մասին նշել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ամերիկյան The Washington times պարբերականում իր հրապարակած հոդվածին։ «Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի»,- նշել է … Read more

Հանգիստ եղեք, սիրելի՜ հայրենակիցներ։ Գործընթացները կան։ Աշխատանքը ընթանում է. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և տարբեր հարցազրույցներում կրկնվում է միևնույն անհանգիստ միտքը․ «Ընտրություններին մնացել է հինգ ամսից մի փոքր ավելի, բայց քաղաքական նոր դերակատարները կարծես թե չեն երևում, չեն դիրքավորվում, չեն համախմբվում»։ Այս մտահոգությունն արտահայտում են քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, երբեմն էլ՝ քաղաքական գործիչներ՝ ենթադրելով, որ եթե … Read more

Թրա՛մփ, թույլ մի՛ տվեք, որ Ադրբեջանն օկուպացնի ՀՀ տարածքները. Թաթոյանի հոդվածը The Washington Times-ում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում։ Հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։ Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․ Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ … Read more

Տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը

Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։ Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ … Read more

Եկեղեցին չի կարող լինել իշխանական ճաշակների սպասարկու, իսկ հավատը՝ վարչարարության առարկա. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատավոր ժողովուրդը տոնում են Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը։ Սա հավատքի, ճշմարտության և հոգևոր արժանապատվության տոն է, որի խորհուրդը չի կարող և չպետք է խեղաթյուրվի քաղաքական բեմադրություններով, որոնց ականատեսն ենք լինում պարբերաբար: Եկեղեցին … Read more