ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»
Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ «Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ է, իսկ ԲԴԽ-ն իր հայտարարությամբ այդ պակասն ավելի է խորացնում։ Փաստաբանի մասնագիտական պարտքն է բարձրաձայնել դատական ակտերի կամ վարքագծի հետ կապված խնդիրները, և այդ պարտքը չի կարող վերանվանվել «վարկաբեկում» միայն այն պատճառով, որ այն անհարմար է։ Առավել մտահոգիչ է, երբ Բարձրագույն դատական խորհուրդն առանձնացնում է փաստաբանական համայնքի կոնկրետ ներկայացուցչի անունը, այս դեպքում՝ Արա Զոհրաբյանի։ Փորձում է նրան ներկայացնել որպես «կանխատեսելի սխեմա» կիրառող անձ՝ փաստաբաններին ներկայացնելով «ինչ-որ սխեմաներում ներգրավված կասկածելի անձինք»։ Սա ոչ միայն անհարկի անհատականացում է, այլ նաև ճնշման ակնհայտ մեխանիզմ։ Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։ ԲԴԽ-ի հայտարարության ձևակերպումները կառուցված են այնպես, … Read more