«Փաստորեն ՔՊ-ն «մեծահոգաբար դեմ չէ» գերիների վերադարձին, բայց իրենց կառավարությամբ հանդերձ Ադրբեջանին չի կարող պահանջ ներկայացնել Արցախում ցեղասպանություն վերապրած հայերի վերադարձի իրավունքը հարգելու»

ՔՊ-ն կողմ ըլլալով, դեմ քվեարկեց «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է, որ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանում կայացած Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի կայացումը լավագույն հնարավորությունն էր Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ միասին բարձրացնելու հայ հասարակության առջև ծառացած երկու ճակատագրորոշ խնդիրները․ Բաքվի բանտերում ապօրինի դատավարությունների զոհ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումն ու Հայաստան վերադարձնելը և … Read more

Մատաղ սերնդին հայի արժեհամակարգով դաստիարակելը կարևոր է

Հոկտեմբերի 17-ին «Միհր» կրթամարզական հասարակական կազմակերպության (ՀԿ) համակարգում այս տարվա սեպտեմբերից գործող «Միասին» դասապատրաստման և զարգացման կենտրոնի (ԴԶԿ) սաները մասնակից եղան հայրենաճանաչողական էքսկուրսիայի։ «Միհրը» հիմնադրվել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Հիմնադիր նախագահ Գոռ Մանուկյանը շատ է կարևորում մատաղ սերնդին հայի արժեհամակարգով դաստիարակելը։ Եվ գրեթե 5-ամյա պատմություն ունեցող «Միհր»-ը շատ սաներ է ունեցել, ովքեր … Read more

Իշխանությունները լռում են Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի ադրբեջանամետ ներկայացուցչի տված եզրակացության մասին

«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրին՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պատանդառված Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ անձանց ապօրինի կալանավորման հարցերով հանձնաժողովի տված եզրակացությունը ճանաչել անվավեր ու ձեւավորել նոր հանձնախումբ: – Լուիզ Մորենո Օկամպոն (խմբ. արգենտինացի իրավաբան) բաց աղբյուրների հիման վրա արված իր հետաքննությամբ պարզել է, որ այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի՝ անձանց … Read more

Իտալական Պադովա քաղաքում ներկայացվեց հայկական հոգևոր երաժշտությունը

«Միասին» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ ամյակին նվիրված «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային ծրագրի հաջորդ հանգրվանը Իտալիայի Պադովա քաղաքի Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին էր: Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակներում կայացած երեկոյին ներկա էին Մխիթարյան Միաբանության հայրերը, տեղի հոգևորականներ, համայնքային ներկայացուցիչներ և բազմաթիվ իտալացի հանդիսատես։ Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը՝ դաշնակահար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի … Read more

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն: Կատարվածը վանդալիզմ է. «Միասին»

Վերջին մի քանի օրերին համացանցը ողողած Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի «վերանորոգման» աշխատանքների լուսանկարներն ու տեսանյութերը արդարացիորեն վրդովմունքի և ցասման ալիք են բարձրացրել քաղաքացիների և մասնագիտական համայնքի շրջանում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն, որը ԿԳՄՍ նախարարությունն անվանում է վերանորոգում և հիմնական պատճառ նշում ջրամեկուսացման և ջրահեռացման խնդիրը։ Ըստ թանգարանի … Read more

«Միասին»-ը շարունակում է արցախահայության անունից ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի անդամ-պետություններին դիմելու ստորագրահավաքը

«ՄԻԱՍԻՆ» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը շարունակում է ցեղասպանության ենթարկված արցախահայության անունից ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի անդամ-պետություններին դիմելու իր ստորագրահավաքը հետևյալ օրակարգով՝ ա) իր հազարամյա բնակության վայր Արցախի հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքի իրացումը,բ) գերիների, պատանդների վերադարձ, անհետ կորած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջազգային կենտրոնի ստեղծում՝ նրանց գտնվելու վայրերի ճշգրտման նպատակով,գ) իր բնիկ հայկական տարածքներում ինքնորոշման … Read more

«Միասին»-ն արձանագրում է՝ ՀՀ-ում այլևս չի գործում անկախ դատական համակարգը, Փաշինյանն ուղղորդում է դատարանների և իրավապահ համակարգերի գործունեությունը

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ՀՀ-ում այլևս չի գործում անկախ դատական համակարգը։ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ ուղղորդում է դատարանների և իրավապահ բոլոր համակարգերի գործունեությունը՝ փորձելով Հայաստանում իսպառ ճնշել խորացող այլակարծությունը, վախի ու բռնաճնշումների մթնոլորտ հաստատելով։ Աներկբա է, որ դատարանն անմիջաբար ենթարկվել է ՀՀ վարչապետի հրահանգ-պահանջին՝ երկամսյա կալանք կիրառելով ազգային բարերար, հայտնի գործարար Սամվել … Read more

Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Նիկոլ Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը. «Միասին»

«Միասին» շարժման հայտարարությունը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սանձազերծած սրբապիղծ արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ որպես հայոց ինքնիշխան, անկախ, և ժողովրդավարական պետության դեմ ծավալվող դավադիր հակասահմանադրական պայքարի հերթական մշակված գործողություն։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ողջ ընթացքը՝ հատկապես Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի ու բռնազավթման ծրագրի աստիճանական … Read more