Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) մամուլի ծառայությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում արձագանքել է «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու լուրին։
«Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Թերևս, այստեղ ավելացնելու ոչինչ չկա. Էդոյի համար տարին իսկապես տպավորիչ էր», — նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի առաջնության ակումբների և ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկության արդյունքներով՝ Սպերցյանը ստացել է 17 ձայն՝ առաջ անցնելով «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից (8 ձայն)։
«Կրասնոդարի» ավագն այս անվանակարգում հաղթում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2022 թվականի արդյունքներով։