Կգնա՞ Սպերցյանը այս ձմռանը. մանրամասնել է Նոբել Առուստամյանը — Armsport.am

Հայազգի մարզական լրագրող Նոբել Առուստամյանը մեկնաբանել է հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու վերաբերյալ լուրերը։

​«Վստահ եմ, որ նա կմնա, ամեն ինչ կարգին կլինի։ Խոսքը, իհարկե, այս մրցաշրջանի մասին է։ Հասկանալի է՝ նրանք առաջին տեղում են, մեկ միավորով գերազանցում են «Զենիթին», և առջևում վճռորոշ փուլն է՝ պայքար չեմպիոնության համար։ Ես չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի նրան։ Պարզապես ոչ մի տարբերակ չեմ տեսնում», — նշել է Առուստամյանը «Коммент.Шоу» YouTube-յան ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment