Վալերի Ծառուկյանը ձմեռային հավաքը կանցկացնի այլ ակումբում — Armsport.am

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը առաջին ձմեռային ուսումնամարզական հավաքը կանցկացնի «Ախմատի» հետ: Այս մասին տեղեկացնում է նիժնինովգորոդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաև ֆուտբոլիստի ցանկությունը։ 24-ամյա խաղացողը գրոզնիի թիմի տրամադրության տակ կգտնվի մինչև հունվարի 19-ը։

2025/26 մրցաշրջանում Ծառուկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Նրա գործող պայմանագիրը «Պարի ՆՆ»-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: Transfermarkt պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 300 հազար եվրո:

Leave a Comment