Վալերի Ծառուկյանը կարիերան կշարունակի «Ախմատ»-ում
10 Փետրվարի 2026, 16:45 «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարիերան կշարունակի «Ախմատ»-ում։ Ինչպես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը, 24-ամյա ֆուտբոլիստը վարձակալվել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագայում գնման իրավունքի հնարավորությամբ: Վալերի Ծառուկյանի տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն ռուբլի։