Վալերի Ծառուկյան․ մնա՞լ, թե՞ հեռանալ. գործակալը խախտում է լռությունը — Armsport.am

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։ «РБ Спорт»-ի հետ զրույցում նա նշել է, որ իրավիճակը կհստակեցվի մոտ ապագայում։

24-ամյա կիսապաշտպանը «Պարի ՆՆ»-ի նոր գլխավոր մարզի՝ Ալեքսեյ Շպիլևսկու գլխավորությամբ գրեթե խաղաժամանակ չի ստանում։ Մրցաշրջանի մեկնարկը Ծառուկյանը բաց էր թողել մկանային վնասվածքի պատճառով, սակայն ապաքինվելուց հետո մասնակցել է ընդամենը 6 հանդիպման (4-ը՝ ՌՊԼ-ում, 2-ը՝ Գավաթում):

Ավելի վաղ Կլյուևը նշել էր, որ ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և ցանկանում է ավելի շատ խաղալ՝ չբացառելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը փոխելու տարբերակը։

Հարցին՝ արդյոք կան Ծառուկյանի ծառայություններով հետաքրքրվողներ, գործակալը պատասխանել է․ «Ծառուկյանի մասով շուտով ամեն ինչ կիմանաք»։

Leave a Comment