Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ … Read more

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյանը՝ մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորում հանդիսացող նյութեր է տարածում:    «Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից, և եթե հաճախորդներին գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը: Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեզ համար, … Read more

Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին. ինչպես են դրանք բաշխվելու

Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը:   Շուրջ 1000 երեխա, որոնք ունեն արյան գլյուկոզի մակարդակն անընդհատ վերահսկելու կարիք, այսուհետ ունեն հնարավորություն, առանց մատը ծակելու, սենսորային նորագույն սարքի միջոցով շուրջօրյա վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը:   Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԵՊԲՀ … Read more

Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են

Սուր շնչառական վարակները Հայաստանում դեռևս ակտիվ փուլում են, սակայն նկատվում է նվազման աննշան միտում: Հնարավոր է դպրոցական արձակուրդի ընթացքում էլ ավելի պակասի վարակվածների թիվը: Առողջապահության նախարարությունն իր հերթին վստահեցրել է, որ գրիպի դեմ պատվաստանյութեր կան բժշկական բոլոր հաստատություններում։   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

Նորապսակ զույգերը կարող են անվճար հետազոտվել, եթե ամուսնության վկայական ունեն

Ամուսնությունը պաշտոնապես գրանցած նորապսակ զույգերը 3 ամսվա ընթացքում կարող են անվճար հետազոտություններ անցնել իրենց հաշվառման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում: Կարգը գործում է արդեն 5 տարի:   Հեղինակ՝ Մերի Խաչատրյան Դիտումների քանակ1