2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը

Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը: Համակարգը կներդրվի փուլ առ փուլ․ 2029 թվականին ապահովագրական փաթեթ կունենան ՀՀ բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: Դիտումների քանակ2

Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին, քննարկել դրանց լուծման ուղիները: Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ2

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է ստեղծել կայուն համակարգ երեխաների շրջանում ասթմայի վաղ հայտնաբերման և կառավարման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   Նախաձեռնության հիմքում խնդրի առաջնահերթությունն է: Այն կյանքի կկոչվի … Read more

Ձեր առաջարկն օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե վերադարձնեք գողացածը. Ավանեսյանը՝ ԱԺ ընդդիմությանը

250 մլն դոլարի վարկային նախագծով առաջարկվում է լուծել Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման խնդիրը, ծրագրից օգտվելու հիմնական պահանջը Հայաստանի քաղաքացիությունն է: ԱԺ արտահերթ նիստում ընդդիմադիրները դժգոհել են արտաքին պարտքի մեծացումից, կառավարող ուժից հակադարձել են՝ Ռոբերտ Քոչարյանից ենթադրյալ ապօրինի գույքով հաստատված հայցագինն այնքան է, որքան ղարաբաղցիների բնակապահովման այս ծրագիրը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է զինծառայության ժամկետը 1.5 … Read more

Լենա Նանուշյանը ԱՀԿ փորձագիտական խմբի հետ քննարկել են ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և վերահսկման խնդիրները

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և սեռավարակների ազգային ծրագրերի թիրախային կետերի ցուցանիշների վերանայման գործընթացի շրջանակում։   Հանդիպման ընթացքում ԱՀԿ փորձագիտական խումբը ներկայացրել է վերանայման նախնական արդյունքները և հիմնական դիտարկումները՝ անդրադառնալով ծրագրերի ֆինանսական կայունությանը, ծառայությունների ապակենտրոնացման անհրաժեշտությանը, ռազմավարական … Read more