Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանա Ամորիմը ՄՅՈւ-ից հեռացվելու համար — Armsport.am

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը ժամեր առաջ հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, զգալի փոխհատուցում կստանա աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ խզման համար. հայտնում է talkSPORT-ը։

Մասնագետը «կարմիր սատանաների» հետ աշխատել է 2024 թվականի նոյեմբերից և թիմը լքել 2026 թվականի հունվարի 5-ին։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Որպես հրաժարագին՝ նա կստանա 10.05 միլիոն ֆունտ ստեռլինգ։

2024 թվականի նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» «Սպորտինգին» վճարել էր 9.6 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ Ամորիմի պայմանագիրը նախատեսում էր տարեկան 6.7 միլիոն ֆունտ ստեռլինգ վաստակ։

Մանկունյական ակումբում անցկացրած ժամանակահատվածում մարզիչն արդեն վաստակել էր 7.8 միլիոն ֆունտ ստեռլինգ։ «Մանչեսթեր Յունայթեդը» Ամորիմի գլխավորությամբ տրանսֆերների վրա ծախսել է մոտ 250 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Leave a Comment