Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լիդս Յունայթեդի» հետ (1-1)։
Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Բրենդեն Աարոնսոնը, որին 3 րոպե անց պատասխանեց «կարմիր սատանաների» բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։
Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Մանկունիացիները 31 միավորով զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ «Լիդսը» 22 միավորով՝ 16-րդը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․