Նրանցից մեկ տարի պահանջվեց սա տեսնելու համար. Կարլսենը արձագանքել է Ամորիմի հեռացմանը

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կաչլսենը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի պաշտոնանկությանը։

X սոցիալական ցանցի իր էջում 35-ամյա գրոսմայստերը կիսվել է 2025 թվականի հունվարի 19-ին կատարած իր գրառմամբ, որտեղ կոչ էր արել Ամորիմին լքել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Նրանցից մեկ տարի պահանջվեց սա տեսնելու համար», — նախկին գրառմանը հղում կատարելով գրել է Մագնուսը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը այսօր՝ հունվարի 5-ին, հեռացվել է մանկունիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Leave a Comment