Ճշմարիտ քննադատությունը ցավում է վերքի համար և ցանկանում է բուժում․ Իսահակ Սրբազան

Մարդու հոգևոր հայացքը որոշվում է մի պարզ տարբերությամբ․ նա տեսնում է միայն այն, ինչ երևում է աչքին, թե՞ կարողանում է ճանաչել այն խորհուրդը, որը թաքնված է երևացողի խորքում։ Կարելի է կանգնել խաչքարի առաջ և տեսնել միայն քար։ Կարելի է նկատել ժամանակի թողած հետքերը, մաշված եզրերն ու ճաքերը և ասել․ «Այս քարը այլևս կատարյալ չէ»։ Այդ … Read more

Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը․ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը ««Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ». մի վտանգավոր մոլորություն» վերտառությամբ հրապարակում է արել։ «Մեր ժամանակներում հաճախ կարելի է լսել մի դատողություն, որը գրեթե վերածվել է ինքնաբավ կարգախոսի. «Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ»։ Այս արտահայտությունը սովորաբար ներկայացվում է որպես ժամանակակից աշխարհիկ պետության ինքնըստինքյան պահանջ, որի հետ անհամաձայնությունը կարծես արդեն … Read more

Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և հավատացյալ ժողովրդի

Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, «Հրաշափառի» հոգեպարար երգեցողության ներքո, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հանդիսավոր թափորով մուտք է գործել սրբազան տաճար՝ մատուցելու իր անդրանիկ Սուրբ Պատարագը։ Արարողությանը մասնակցել են Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի հայրեր, թեմի նվիրյալ և բարերար զավակներ և բազմաթիվ հավատացյալներ, որոնք համախմբվել էին աղոթական հոգով՝ բաժանելու պատմական և շնորհառատ օրը։ … Read more