Սբ Հովակիմի և Աննայի՝ Սբ Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրն է այսօր

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով … Read more

Այսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է

Հին կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա … Read more

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է – Live News

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրը։ Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով … Read more

Սուրբ Վարդանանց սխրանքը մեր պատմության մեջ պարզապես տարեգրություն չէ, այլ հոգևոր բանալի

Սուրբ Վարդանանց սխրանքը մեր պատմության մեջ պարզապես տարեգրություն չէ, այլ հոգևոր բանալի՝ հասկանալու, թե ինչո՛ւ է Հայ եկեղեցին բազում հաղթանակների ու պարտությունների միջից առանձնացրել հենց Ավարայրը՝ եկեղեցական տոնակատարությամբ դարձնելով մշտամնա խորհուրդ։ Այս մասին գրում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հայրն Սուրբն ընդգծում է՝ առաջին հայացքից Ավարայրը ռազմական պարտություն էր։ «Զինվորական … Read more