Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին: «Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝ ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը, ⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը, TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը, ⁠ ⁠առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը, … Read more

Եվրոպական շուկայում մենք մրցունակ չենք․ ձկնաբույծ  

  «Այս ամբոխը, այս ժողովուրդը իրական տնտեսվարողներն են, իրական այս ոլորտը ներկայացնողներն են ու եկել են այդ հարցերի պարզաբանումը տան։ Այդ ո՞նց է լինում, որ դուք ոլորտը չներկայացնող մարդու հետ ասում եք՝ ոլորտի հարցերը լուծված են, բայց այսօր բոլորս հարցերի մեջ ենք։ Եկել ենք տեսնենք փոխվարչապետին ու նրա ներկայությամբ մեր նախարարի հետ այդ հարցերը պարզաբանենք՝ … Read more

Մենք չենք պատրաստվում ֆորսմաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ

  «Ենթադրենք ես 20 տարի բոքսով եմ զբաղվել։ Այսօր զարթնել եմ, ինձ ասում են՝ եղբայր, բոքսով էլ չես զբաղվում, արի գնա ֆուտբոլ խաղա։ Կարո՞ղ եմ միանգամից անցնել ֆուտբոլի։ Գործիք պետք է լինի, շուկայի ուսումնասիրություն պետք է լինի, լոգիստիկ շղթաները պետք է գտնենք՝ սկսած վարորդներից մինչև վերջին ստացողը։ Դրանք ամբողջությամբ խնդրահարույց հարցեր են։ Առաջինը՝ մարքեթինգային աշխատանք … Read more

30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել են, ասում են՝ պիտի շտանգի մրցումների գնաք․ ձկնաբույծ 

«Արդեն երրորդ ամիսն է՝ մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ ենք կանգնած, բայց միայն խոսքեր ենք լսում։ Մի շաբաթ անցնում է, տեսնում են իրավիճակը լարվում է, մարդիկ պատրաստվում են բողոքել, ասում են՝ եկեք հանդիպենք, խոսենք։ Նորից խոսում ենք, նորից մեկ շաբաթ են ձգում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում։ Երեք … Read more

Այսօր մարդիկ գոյատևելու խնդիր ունեն․ անհնար է 1-2 ամսում այդ 13-հազարանոց շուկան տեղափոխել Եվրոպա․ քաղաքացի 

«Թվով երկու ծրագիր կառավարությունն արդեն իրականացրել է։ Դրանք, մեր գնահատմամբ, անիրատեսական ծրագրեր են և ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու։ Այսպես ասած՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ոլորտի հետ կապված որևէ հարց լուծվել է։ Բայց, ժողովուրդ ջան, ոչ եվրոպական շուկա արտահանման կանոնակարգերը հաստատելով է ոլորտի հարցը լուծվում, ոչ էլ այդ արտահանման համար սուբսիդիա տրամադրելով։ … Read more

Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում: «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։ Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների … Read more

Հայաստանում շուտով կհասունանա համաժողովրդական ընդվզում, այլ տարբերակ չկա, մնում է ժողովրդի ցասումը ճիշտ կառավարել (տեսանյութեր)

Ինչպես ավելի վաղ գրել ենք արդեն, մայիսի 22-ից արգելվել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, «Ջերմուկ»-ի և ալկոհոլային մի շարք խմիչքների ներկրումը: Հետո ՌԴ մուտքի առումով արգելված ապրանքների ցանկն ընդլայնվեց: Մայիսի 30-ից արգելվել է Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի, մասնավորապես, թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ կուլտուրաների և ելակի ներկրումը, այնուհետև նաև ծիրանի, կեռասի, բալի, նեկտարինի, դեղձի, խաղողի ներկրումը, ինչի … Read more

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի կենդանի ձկան և ՌԴ արտահանման համար նախատեսված ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը բոլոր հայկական ընկերություններում, բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։ Նշվում է, որ թույլատրված երկու ընկերությունների ձկնամթերքը Ռուսաստան կներմուծվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով: