Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կանխվել է հայկական 39,000 վարդերի Բելառուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։ Հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։ Բեռը քողարկված էր գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի … Read more

Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը մի շարք ձեռնարկություններում ստուգումներից հետո։ Հուլիսի 14-21-ն անցկացված ստուգումների ընթացքում հաստատվել է վարակված գլխաքանակից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար, պնդում է գերատեսչությունը։ «Հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը, չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի … Read more

Ռուսաստանը պարզաբանել է հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները

Հայաստանից Ռուսաստան որոշ սննդամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ և քաղաքական պատճառներ չունեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը չասի, թե սահմանափակումները քաղաքականացված են։ Բայց այս դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք տարիների ընթացքում աշխատել ենք այդ ձեռնարկությունների … Read more

Ռոսսելխոզնադզորը կասկածի տակ է դրել Հայաստանի բուսասանիտարական հավաստագրման համակարգի հուսալիությունը

Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի կողմից իրականացվող ոչ բավարար վերահսկողությունը խաթարում է երկրի բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ վստահությունը։ «Հայաստանի բույսերի կարանտինի և պաշտպանության ծառայության աշխատանքի անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների բուսասանիտարական անվտանգությունը», — ընդգծել են Ռոսսելխոզնադզորում։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում Հայաստանից ներմուծվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա … Read more

Հունիսի 12-ից կարգելվի հայկական ապրանքների տարանցումը ՌԴ-ով ․ Ռոսսելխոզնադզոր

Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ հունիսի 12-ից արգելվելու է Հայաստանից ներմուծվող ամբողջ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը Ռուսաստան, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ պետություններ։

Ռուսաստանը փոխարինում է հայկական ձկան ներմուծումը՝ նոր մատակարարներով • Tribune.am

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումների սահմանափակումների ֆոնին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերություններից, բացառությամբ երկուսի։ «Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Դրա համար բացում էինք մատակարարումներն այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների … Read more

Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է անցկացնում Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ

Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ, հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է Դանկվերտը։ Մայիսի 30-ից … Read more

Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանից նռան, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայության հետ: Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում: «Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների … Read more

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի կենդանի ձկան և ՌԴ արտահանման համար նախատեսված ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը բոլոր հայկական ընկերություններում, բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։ Նշվում է, որ թույլատրված երկու ընկերությունների ձկնամթերքը Ռուսաստան կներմուծվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով:

Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել ԵԱՏՄ-ի պահանջներին. «Ռոսսելխոզնադզոր»

Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, թեև այն դրա իրացման հիմնական շուկան է: Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը: Գերատեսչությունից հստակեցրել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը։ Գյուղոլորտի պետական քաղաքականության հարցերը դրվել են էկոնոմիկայի նախարարության վրա։  Կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի … Read more