Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն • Tribune.am

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

«Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին»:

Leave a Comment