«Գործ տալու» և քրեական ենթամշակույթի մասին, կամ ինչո՞ւ նորից կրքերը շիկացան խորհրդարանում

Խորհրդարանում կայացել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չեն ընտրվել, իսկ «Հայաստան» խմբակցության առաջադրած 1 և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած 8 թեկնածուներն ընտրվել են. «Ուժեղ Հայաստանը» առաջադրում է նոր թեկնածուների։ Այսօրվա նիստի ընթցաում ևս մթնոլորտը լարվել է, երբ խոսք է գնացել ժողովրդական լեզվով ասած «գործ … Read more

Ո՞վ ում «զասոս» արեց և ո՞վ հեռացվեց դահլիճից․ ԱԺ նիստի ուշագրավ մանրամասները

Խորհրդարանը շարունակել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Վերջինիս հետ հարցուպատասխանը անցել է փոխադարձ մեղադրանքներով ու սուր քննադատություններով։ Այսօր առաջին անգամ դահլիճ են մտել նաև պետական պահպանության ծառայության աշխատակիցները։ Մանրամասները «Շանթի» ռեպորտաժում։

Ինչո՞ւ է Մոսկվան արտաքսել ադրբեջանական համայնքի ղեկավարին․ «Շանթնյուզի» սեփական թղթակցի պարզաբանումները

Այսօր Մոսկվայից Բաքու է արտաքսվել Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովը։ Ի՞նչն է եղել պատճառը և ինչո՞վ էր հայտնի Հասանովը։ Ինչպե՞ս սկսվեց ռուս-ադրբեջանական լարվածությունը և ի՞նչ դրսևորումներ է այն ստացել այս ընթացքում։ Կարո՞ղ ենք փաստել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լուրջ ճգնաժամային փուլում են և կարծես թե լարվածությունը թուլանալու միտում չունի ու ինչպես են Ռուսաստանում գնահատում երկու … Read more

Բաքվի նոր ուղերձները․ ի՞նչ է ուզում Ալիևը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

Այս շաբաթ Բաքվից հնչած հայտարարությունները կրկին սրեցին արդեն ծանոթ թեմաները՝ Թրիփփ, Զանգեզուրի միջանցք, Հայաստանի էներգետիկ անվտանգություն։ Իլհամ Ալիևը Նախիջևանում ոչ միայն խոսեց Հայաստանի տարածքով նախատեսվող ենթակառուցվածքների մասին, այլև կրկին Թրիփփը ներկայացրեց Զանգեզուրի միջանցք ձևակերպմամբ՝ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հստակեցրել է՝ խոսքը ճանապարհի, ոչ թե միջանցքի մասին է։ Թեմային անդրադարձ կատարվել «SHANTNEWS»-ի տաղավարում:

Ինչո՞ւ են Թուրքիայի իշխանությունները արգելում Ստամբուլում ապրող հայաստանցի երեխաներին հայկական դպրոցներ հաճախել

Թուրքիայում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զավակները այսուհետ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա: Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի կրթության նախարարությունը: Ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ էին իրականացրել Ստամբուլի հայկական բոլոր դպրոցներում և վարժարաններում: Այդ ստուգումներից հետո տեղեկացրել էին դպրոցների ու վարժարանների տնօրեններին, … Read more

Ինչո՞ւ Մոսկվայում ոմանց դուր չի գալիս այն,որ ռուս զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ Հայաստանում

Ռուսաստանից դեպի Հայաստան զբասաշրջային հոսքի կտրուկ աճ է արձանագրվել: Այդ ծավալները մասնագետների կանխատեսումների համաձայն մոտակա ամիսների ընթացքում էլ ավելի են աճելու՝ հակառակ Երևանի ու Մոսկվայի միջև աճող լարվածությանը: Ի՞նչ վերլուծությունների հիման վրա են արվում այդ կանխատեսումները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանում հյուրանոցային ամրագրումների խոշորագույն օնլայն ծառայությունը «Աստրավոկը» խոշորագույն ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոստրախի» հետ համատեղ վերլուծություն … Read more

Ի՞նչ է թաքնվում Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու Իլհամ Ալիևի առաջարկի հետևում

Նախիջևանի ինքնավարությունում ունեցած իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը Հայատանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել: Նա ասել է, որ Արբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին: Ինչո՞ւ է Ալիևը հիմա նման հայտարարություններ անում, ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանի նախագահը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստորեն Ալիևը փորձում է մեզ համոզել, որ Սյունիքի տարածքով այդ էլեկտրամիջանցքը … Read more

Դոնալդ Թրամփն Իլհամ Ալիևի վրա ազդելու ու նրան զսպելու նոր լծակ կստանա

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը խորհրդարանական արձակուրդներից անմիջապես հետո քննարկելու է օրինագիծ, որն ըստ էության պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Օրենքի ընդունման հավանականությունը փորձագետները բարձր են գնահատում: Ի՞նչ օրենքի մասին է խոսքը. թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքն այժմ արդեն հանգուցյալ, սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնած օրինագծի մասին է: Ինքը Գրեմը այդ փաստաթուղթն անվանում … Read more

Ինչպե՞ս է Ադրբեջանն օգտվում Հայաստանի առջև Ռուսաստանի դրված առևտրային պատնեշներից

Ռուսաստանում պարզել են, թե որ երկրներն են ամենաշատը շահել ռուսական սպառողական շուկայից՝ Հայաստանի արտադրողների հեռացման արդյունքում: Պարզվում է, ամենաշատը շահած պետություններից է Ադրբաջանը: Ինչպե՞ս է Ադրբեջանն օգտվում Հայաստանի արջև առաջացած առևտրային պատնեշներից: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանյան «Ակցենտի» վերլուծական կենտրոնը հետազոտություն է անցկացրել: Այսինքն՝ զեկույց է պատրաստել պետական գերատեսչություններից մեկի պատվերով և փորձել է … Read more

Բաքվի վերաքննիչ դատարանը կայացրեց Արցախի նախկին ղեկավարների գործով վերջնական վճիռը. ինչպե՞ս այն կարող է բողոքարկվել միջազգային ատյաններում

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր կայացրել է իր վերջնական վճիռը գերեվարված 16 հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների գործով: Առաջին ատյանի վճիռն անփոփոխ է թողնվել: Կարծես ոչ ոք չեր էլ կասկածում. այդ դեպքում ինչո՞ւ էին բողոքարկում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Ինչպես և սպասվում էր,  ուժի մեջ են թողել դատավճիռը, որի համաձայն … Read more