Բաքվի վերաքննիչ դատարանը կայացրեց Արցախի նախկին ղեկավարների գործով վերջնական վճիռը. ինչպե՞ս այն կարող է բողոքարկվել միջազգային ատյաններում

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր կայացրել է իր վերջնական վճիռը գերեվարված 16 հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների գործով: Առաջին ատյանի վճիռն անփոփոխ է թողնվել: Կարծես ոչ ոք չեր էլ կասկածում. այդ դեպքում ինչո՞ւ էին բողոքարկում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Ինչպես և սպասվում էր,  ուժի մեջ են թողել դատավճիռը, որի համաձայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից 5-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, 2-ը՝ 20 տարվա ազատազրկման, մնացածն էլ՝ 15-19 տարիների ազատազրկման: Դատավճիռը միանգամայն սպասելի էր,  չէ՞ որ դա քաղաքական պատվեր էր և դա ակնհայտ էր: Պատահական չէ, որ իշխանությունը այդ հանձնարարականը տվել էր հենց դատավոր Էլմար Ռահիմովին, ում սովորաբար և հանձնարարում են՝ քաղաքական վճիռներ կայացնելու անհրաժեշտության դեպքում»,-ասել է Երկանյանը:

Հնարավո՞ր է, որ բողոքարկման արդյունքում ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի, բայց Բաքուն այն անտեսի՞:  Այդ դեպքում ի՞նչ կտա ՄԻԵԴ-ի վճիռը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment