Ի՞նչ է թաքնվում Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու Իլհամ Ալիևի առաջարկի հետևում

Նախիջևանի ինքնավարությունում ունեցած իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը Հայատանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել: Նա ասել է, որ Արբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին: Ինչո՞ւ է Ալիևը հիմա նման հայտարարություններ անում, ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանի նախագահը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Փաստորեն Ալիևը փորձում է մեզ համոզել, որ Սյունիքի տարածքով այդ էլեկտրամիջանցքը իրականում ավելի շատ բխում է Հայաստանի շահերից, այլ ոչ թե Ադրբեջանի, քանի որ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա սպառել ադրբեջանական էլեկտրաէներգիան: Ալիևն ըստ էության առաջարկում է հրաժարվել սեփական էլեկտրաէներգիա արտադրելու գաղափարից և իրենցից ձեռք բերել մրցունակ գներով էլեկտրաէներգիա: Հաշվի առնենք, թե երբ է արվում այս առաջարկը՝ հենց այն շրջանում, երբ Ռուսաստանից սպառնալիքներ են հնչում գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ»,-ասել է Երկանյանը:

Ալիևն իր այդ ելույթում նաև հերթական անգամ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջ է բարձրաձայնել: Կա՞ն արդյոք իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով Ադրբեջանը կարող է խանգարել մեծ միջուկային նոր էներգաբլոկի կամ մոդուլային ռեակտորներ կառուցելու հարցում:

Մանրամասները՝ հարցազրույցում:

Leave a Comment