Դոնալդ Թրամփն Իլհամ Ալիևի վրա ազդելու ու նրան զսպելու նոր լծակ կստանա

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը խորհրդարանական արձակուրդներից անմիջապես հետո քննարկելու է օրինագիծ, որն ըստ էության պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Օրենքի ընդունման հավանականությունը փորձագետները բարձր են գնահատում: Ի՞նչ օրենքի մասին է խոսքը. թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Խոսքն այժմ արդեն հանգուցյալ, սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնած օրինագծի մասին է: Ինքը Գրեմը այդ փաստաթուղթն անվանում էր Ռուսաստանի դեմ դժոխային պատժամիջոցների մասին օրինագիծ, բայց իրականում այն ենթադրում է պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են Ռուսաստանից գազ և նավթ ձեռք բերել: Անցած շաբաթ այդ օրենքն ընդունեց սենատը՝ խորհրդարանի վերին պալատը՝ 86 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Խորհրդարանական արձակուրդներից հետո այն կքննարկի ստորին պալատը, հավանաբար նույնպես կընդունի, որից հետո արդեն փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահը»,-ասել է Երկանյանը:

Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment