Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն․ Խաչիկ Աբաջյանի բաց նամակը՝ ԵՊՀ ռեկտորին

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը բաց նամակ է հղել  ԵՊՀ ռեկտոր  Հովհաննես Հովհաննիսյանին, որում ասվում է․ «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Դուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը: Ցավոք արդեն ուշ է, նրանք Ձեզ վաղուց ներքաշել են մի ճահիճ, որն անպայմանորեն խժռելու է Ձեզ: Գործընթացն … Read more

Կառավարությունը պարտավորություն է վերցրել նաեւ գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը. Ժաննա Անդրեասյան

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների … Read more

«ԵԽ-ն չունի ռազմական ուժ, բայց ունի այլ ուժ՝ ապահովելու, որ ագրեսիան չհաղթի, օրենքը գերակայի բռնությանը». Ալեն Բերսե

ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն: Նա ներկայացրեց ԵԽ-ի դերակատարումը պատերազմական գործողությունները զսպելու և իրավունքի ուժով արդարադատության հասնելու հարցում, ինչպես նաև ընդգծեց երիտասարդներին տարատեսակ քննարկումներում ներգրավելու անհրաժեշտությունը: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով նմանօրինակ հանդիպումները, նշեց. «Խորհրդանշական է, որ այս ավանդույթը շարունակվում է, և մենք տարբեր դեսպանների հետ հանդիպումներ ենք ունենում հատկապես … Read more

Ինձ համար խնդրահարույց էր, որ մայր բուհի նշաձողն իջնում է. ԵՊՀ շրջանավարտ

ԵՊՀ շրջանավարտ, ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին գիտական խորհրդի անդամ Ալբերտ Ավետիսյանը հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անունով` մայր բուհում «Տավուշ» հայրենակցական միության համաժողովն անցկացնելու վերաբերյալ: ԵՊՀ-ից պատասխանել էին, որ միջոցառումն անցկացվել է ոչ աշխատանքային օր, դրա ժամանակ քննարկվել են մշակութային հարցեր, եւ համագումարի անցկացումը չի հակասել ԵՊՀ ներքին կանոնակարգին,  կանոնադրությանը կամ ռեկտորի հրամաններին: ԵՊՀ … Read more

«Ուժեղացնել կրթությունը, կրթության միջոցով՝ տնտեսությունը». ԶՊՄԿ-ն եւ ԵՊՀ-ն հուշագիր ստորագրեցին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ Երեւանի պետական համալսարանի կրթական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Կողմերի միջեւ ստորագրված հուշագրով ուսանողները մասնագիտական պրակտիկաներ կանցկացնեն ԶՊՄԿ արտադրությունում եւ լաբորատորիաներում, ԶՊՄԿ մասնագետները դասախոսությունների եւ հանդիպումների միջոցով կմասնակցեն ԵՊՀ կրթական ծրագրերին, ուսանողների գիտահետազոտական մշակումների մրցույթներ կանցկացվեն։ Հուշագրով նախատեսվում է նաեւ գիտապրակտիկ լաբորատորիա հիմնել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի՝ շուրջ 355 քմ մակերեսով … Read more

Նորից չեն բացում, բացում են կրկին, կամ Փաշինյանի՝ ԵՊՀ այցելության տեղեկատվական առիթը

Օրերս Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելեց ԵՊՀ: Եվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին, որ Փաշինյանը մայր բուհ է ժամանանում լաբորատորիայի բացման առիթով, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը բառացիորեն ասաց. «Այսօր բացում ենք օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա՝ դրա հետ կապված ունենք վարչապետի այց Երեւանի պետական համալսարան»: Aravot.am-ը … Read more

ԵՊՀ-ի աստվածաբան ռեկտորը խուսափեց պատասխանել Փաշինյանի կողմից եկեղեցին թիրախավորելու մասին հարցին. «Ես այստեղ եմ որպես ռեկտոր, եւ ոչ թե որպես աստվածաբան»

«Այսօր բացում ենք օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա՝ դրա հետ կապված ունենք վարչապետի այց Երեւանի պետական համալսարան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Դիտարկմանը՝ նախապես հայտարարություն չի եղել եւ տպավորություն է, որ այցը գաղտնի է, ռեկտորն այսպես արձագանքեց. «Գաղտնի ոչինչ չի եղել… Ուսանողներն ազատ են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել վարչապետին: Մենք ֆակուլտետներին դիմել ենք, իրենք … Read more

Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում․ Ժաննա Անդրեասյան

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով:Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել ուսուցչական … Read more