Շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, հավատարիմ Եկեղեցու Սրբազան ավանդությանը․ Տավուշի թեմ

Տավուշի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է . Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։Տավուշի … Read more

Հոգևորականները շարունակում են իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ գիշերվանից հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին՝ «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։  Արդեն հրապարակվել են հարյուրավոր հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է ևս մի քանիսը․ ԲԱՐԵՆՈՐՈԳՈ՞ՒՄ ԹԵ՞ ՉԱՐԻ ՁԵՌԱԳԻՐ Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող … Read more

Հայաստանում և Սփյուռքում կա 489 քահանա, Հայաստանյան եկեղեցիներում ծառայում է 250-ը

Հայաստանում և Սփյուռքում կա 489 քահանա։  Հայաստանյան եկեղեցիներում ծառայում է 250, իսկ Սփյուռքում գործող եկեղեցիներում՝ 239 քահանա։  Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավ եպիսկոպոսների եկեղեցաքանդ արշավին ըստ Փաշինյանի՝ միացել է 16 քահանա, այսինքն 3 տոկոսը։  «Բարենորոգման» ծրագրի հրապարակումից հետո հարյուրավոր քահանաներ հայտարարել են Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին նվիրվելու և պառակտիչ գործընթացին դեմ լինելու մասին։ Վեահափառի կողքին լինելու մասին … Read more

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն … Read more

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․ նրանք մնալու են ամոթով․ քահանաները իրենց նվիրումն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին, «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։  Արդեն հրապարակվել են մոտ հինգ տասնյակ հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է մի քանիսը․ «Ես՝ Տեր Հարություն քահանա Քեսաբյանս, իմ որդիական անմնացորդ սերն ու նվիրումն … Read more

Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ հոգևորականները շարունակում են հայտարարություններ տարածել

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի … Read more

Իշխանություններին հաջողվել է հասարակության խորքային բաժանումը տեղափոխել նաեւ Եկեղեցուց ներս. Տիրատուր քահանա Սարդարյան

Սիրելի ընկերներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող ճգնաժամը օր-օրի ավելի մեծ անհանգստություն է առաջացնում բոլորիս մեջ։ Պատմությունը ցույց է տալիս, որ պետության կողմից հրահրված շիզմաները գրեթե միշտ ձախողվում են. ժողովրդի մեծամասնությունը երկարաժամկետ առումով վերադառնում է դեպի ավանդույթին եւ կանոնականություն (ինչպես ցույց են տալիս բազում պատմական օրինակներ)։ Ցավոք, իշխանություններին հաջողվել է հասարակության խորքային բաժանումը տեղափոխել … Read more

Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը, շրջիկ կերպով այցելելու ամենատարբեր համայնքներ ու Եկեղեցիներ եւ խանգարելու Սրբազան Պատարագի կանոնական ընթացքը։ Ըստ այսմ, կուզեի մի հարց բարձրաձայնել, որն առնչվում է մեր հոգևոր կյանքի հիմքերին, մեր եկեղեցու ավանդույթներին և հավատքի իրական իմաստին։ Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում։ Նա չի … Read more

Դեմ եմ և դատապարտում եմ. Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Ես`Տեր Սարգիս քահանա Սարգսյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը։ Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Իմ հավատարմությունն եմ հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետին. Տեր Հայկ քահանա Քոչարյան

Ես՝ Տեր Հայկ քահանա Քոչարյանս, իմ հավատարմությունն եմ հայտնում Աստվածահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների իրավահաջորդ գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետին։ Տեր Հայկ քահանա Քոչարյան