Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ

Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ Արշավախումբն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իսկ իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ մայիսի … Read more

Նորահայտ հնավայրի պեղումներ Վեդիի մերձակայքում – Live News

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ վերջերս հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրում։ Հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։  Արմինե Գաբրիելյանի խոսքով՝ տվյալ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացվել է 2022 … Read more

Տաթևի Մեծ անապատում պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշագրավ գտածոներ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը (արշ. ղեկ. Ա. Նալբանդյան) վերսկսել է պեղումները Տաթևի Մեծ անապատում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ թեպետ պեղումները նոր են սկսվել, բայց արդեն հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, որոնց թվում են միջնադարյան խեցեղենի բեկորներ և տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք ընթացս կներկայացնեն։