«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել

ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են , չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ … Read more

Տաթևի Մեծ անապատում պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշագրավ գտածոներ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը (արշ. ղեկ. Ա. Նալբանդյան) վերսկսել է պեղումները Տաթևի Մեծ անապատում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ թեպետ պեղումները նոր են սկսվել, բայց արդեն հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, որոնց թվում են միջնադարյան խեցեղենի բեկորներ և տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք ընթացս կներկայացնեն։