Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար (տեսանյութ)

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի  և անձնագիր, և նույնականացման քարտ »,- … Read more

ՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։ ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման … Read more

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։  «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը Ճանաչելու պահանջի մասին:  … Read more

Հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին. փաստաբանը Հայկ Հարությունյանի գործի մասին

«Անձին մեղադրանք առաջադրելը դատավարական այն գործողությունն է, որն անմիջականորեն իրականացվում է քննիչի կողմից մեղադրյալի նկատմամբ: Սա դատավարական այն իրավահարաբեությունն է, որի պարտադիր կողմերը մեղադրյալը և քննիչն են և այն երբեք չի ծագում, երբ կողմերից մեկը չկա, հետևաբար հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին: Ցցուն վերնագրերով հոդվածներ տպելու մոլուցքով տարված ձեզ մի դրեք ծիծաղելի իրավիճակների մեջ»,- … Read more

Պետդեպ. TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. «Ազատություն»

Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից:Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ … Read more

Ես իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյան

«Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան, քանի որ  Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելը հպարտություն և ուրախություն է հայ տղամարդու համար: Ես էլ իմ նվաճումներով՝  մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը»,- ՊՆ «Զինուժ մեդիա»-ի https://milmedia.am/hy/hayzinvor_detales/90728?fbclid=IwY2xjawS9o6xleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe6eOnM1mh6pYj9Y40W6WG0rqm7auXsVDQi54TsE1jsopNjR6Diwyp_HOwBB4_aem_RaRRSvRhM2ox6xOn6kc5aA  հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, որը զորակոչվում է բանակ։  Ընդհանրապես, խոսելով դժվարություններն ու … Read more

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Կառավարության որոշմամբ առաջարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2-ի շրջանակում Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում ընթացքում է Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի վերակառուցման ծրագիրը։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում իրականացվել են 34 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի, 9 փոխհատումների, 19 … Read more

Ստամբուլում Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վնասել են գերեզմաններ ու աղբյուրը

Հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին անհայտ անձը մուտք է գործել Բաղլարբասի թաղամասի գերեզմանատուն և վնասել 6 գերեզման և աղբյուրը։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հաղորդմամբ,  այս մասին հայտնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտար շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը։ Նշվում է, որ դեպքը խորապես մտահոգել է համայնքի անդամներին։ Թաղային խորհուրդը դիմել է պատկան մարմիններին, որոնք քայլեր են ձեռնարկել անձի ինքնությունը պարզելու և պատասխանատվության … Read more

«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել – Live News

«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ … Read more

«Արարատցեմենտի» աշխատակիցներից ՔԿ-ում հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպելո՞վ են տարել

24News-ին հայտնի դարձավ, որ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում օրեր առաջ՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում և հետո, գործարանի մի խումբ աշխատակիցների կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ոչ թե հարուցված քրեական գործի ու խուզարկության շրջանակներում, այլ հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպելո՞վ, բռնի ուժո՞վ են տարել, ինչքա՞ն գումար են տվել, որ մասնակցեն հավաքներին։ Ընդ որում, ոչ թե մարզային վարչություն են … Read more