Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. «Գելլափի» հարցումը – Live News

Այսօր ասուլիսում վերջին սոցհարցման արդյունքներն է հրապարակել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։  Հարցին՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու. ՔՊ՝ 32,4%,«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 16,4%,«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 15,2%ԲՀԿ՝ 8,8%«Միասնության թևեր» կուսակցություն՝ 6,2%: Ա. Նավասարդյանի խոսքով, սրանք այն ուժերն են, որոնք, ըստ արձանագրած ցուցանիշների, … Read more

Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ 1 միլիարդ դոլար գտնել գազի գնումների համար․ ՌԴ ԱԽ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Շևցովը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է, որ եթե ՀՀ-ն անցնի շուկայական գներին, հավանաբար, ստիպված կլինի գտնել լրացուցիչ մոտ 1 միլիարդ դոլար գազի գնումների համար։ Նա նշել է, որ ՀՀ-ն այժմ ռուսական գազ է ստանում 177,50 դոլարով հազար խորանարդ մետրի համար։ Միևնույն ժամանակ, վառելիքի գինը բորսայական շուկաներում ներկայումս կազմում է … Read more

ՀՀ-ն՝ որպես ԵԱՏՄ անդամ, բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները. նրա դեմ քայլեր չեն ծրագրվում

Ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ սա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ողջ իրավական շրջանակին՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից ցանկացած շեղման համար։ Եվ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել։ … Read more

Հայաստանն ինքը պետք է որոշի, ինքը պետք է ընտրություն կատարի՝ ցանկանո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ միանալ ԵՄ-ին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին

Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Հայաստանի Հանրապետության ԵՄ-ին անդամակցության մասին: «Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է եվրոպական միության այս՝ «կա՛մ-կա՛մ, ընտրե՛ք» կլիշեի փորձությունը։ Նախագահ … Read more

ԵԱՏՄ-ում չեն ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց նրա ձգտումը դեպի ԵՄ մտահոգում է. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն չի ձգտում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց նրա ձգտումը դեպի Եվրամիություն, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Առաջին հերթին, ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ … Read more

Անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը ներառյալ:

ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։ ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք … Read more

ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանուցագրե՞ր են հանձնում

ՌՈ ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Տեսանյութը և լուսանկարները տարածվել են լրատվամիջոցներում: ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ըստ մամուլում, մասնավորապես իշխանական Civic.am-ում շրջանառվող լուրերի, ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր։ ՌԴ-ից ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Դեռ նախօրեին ասել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ … Read more

Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը … Read more

ՀՀ քաղաքացիները ունեն հնարավորություն ընտրություն կատարելու իրենց երկրի օգտին՝ հաշվի առնելով ազգային շահերը. Զախարովա

Հայաստանը պետք է փրկվի իր քաղաքացիների կողմից, ովքեր կարող են քվեարկել իրենց երկրի օգտին ընտրություններում՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՀՖ) շրջանակներում, հաղորդում է ТАСС գործակալությունը։ «ՀՀ քաղաքացիները այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու իրենց երկրի օգտին՝ հաշվի … Read more