ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։ ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք … Read more

Բացահայտվել է Փաշինյանի նկատմամբ uպանnւթյան նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը. ՔԿ

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների, շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը»,- հայտնում են ՔԿ-ից։ «Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա … Read more

ԿԸՀ-ն ներկայացրել է նախընտրական քարոզչության կանոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գալիք ընտրությունների մասնակից կուսակցություններին, դաշինքներին կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում: Քարոզչության ժամանակահատվածն է մինչ հունիսի 5-ի 24:00-ն: Ամբողջ կանոններն ամփոփված են հանձնաժողովի հրապարակած տեսանյութում:

ԶԼՄ-ների սահմանած գները նախընտրական քարոզչության գովազգային րոպեների համար. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկություն է հրապարակել սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ների սահմանած գովազգային րոպեների գների վերաբերյալ։ Մասնավորապես հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» գովազդային մեկ րոպեն կարժենա 45.000 դրամ, իսկ «Առաջին լրատվական ալիքի» 1 րոպեն 18.000 դրամ։  Ամենաթանկ գովազգային րոպեները տրամադրում է «Արմենիա Թի-Վի» ՀԸ-ի «Արմենիա» ծրագիրը՝ մեկ րոպեն 100.000 դրամ, որին … Read more

Սահմանվել է ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարեց հերթական նիստը, տեղեկացնում են հանձնաժողովից։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի … Read more

Նախընտրական քարոզչություն կիրականացվի մայիսի 8-ից հունիսի 5-ը․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով  փետրվարի 9-ից մինչև ապրիլի  23-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով … Read more