Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են. «Օրրան»

«Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին»,-նշում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով երկու օր առաջ Փամբակ գետում երեխայի անշնչացած մարմինը հայտնաբերելուն։ «Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են։ «Օրրանի» ընտանիքն աղոթում է, որ նա ողջ եւ առողջ գտնվի»,-նշում են կազմակերպությունից։

Փամբակ գետից հեռացվեց չարաբաստիկ խողովակը – Live News

Այսօր Վանաձորի 3-րդ մաս կոչվող տարածքով հոսող Փամբակ գետի վրայից հեռացվեց խողովակը, որի վրայով անցնելիս գետն էր ընկել երեկ մահացած հայտնաբերած 7-ամյա աղջնակը։ Նրա 13-ամյա քրոջը փրկարարները, կամավորները, բնակիչներն ու ջրասուզակները դեռ փնտրում են։ ՆԳՆ փրկարար ծառայությունից այսօր հայտնել են, որ 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, … Read more