Իսրայելի կոսղմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի ազատում նրան Արցախում հայության դեմ հանցագործությունների մեղսակցությունից

«Եթե Իսրայելի այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, և Իսրայելի խորհրդարանը նույնպես հաստատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք այդ կեցվածքը»,-նշում է Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Հայ դատի կեդրոնական խորհուրդն ընդգծել է, որ միաժամանակ նման ճանաչումը Իսրայելին չի տալիս անձռնմխելիություն պատմական ճշմարտություններից, այդ … Read more

ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրու ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանից «դեռևս ազդանշաններ չկան» Շիրակի մարզում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ։ «Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակի մարզում գտնվող ռուսական ռազմաբազայի փակման հարցը», – ասել է փոխնախարարը՝ պատասխանելով 102-րդ բազայի վերաբերյալ պայմանագրի պայմանները վերանայելու հնարավորության մասին հարցին։

Երևանի մի քանի փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա – Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան – Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: Երևանի քաղաքապետարան

Գյումրիում այսօր մեկնարկել է ամառային զորակոչը – Live News

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները և նորակոչիկների հարազատները։ Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին մաղթել է բարի ու խաղաղ ծառայություն՝ հորդորելով … Read more

ԵԱՏՄ-ում քննարկվում են Հայաստանի մասնակցության կասեցման հնարավոր հետևանքները․ Գալուզին

ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում ոչ այնքան հասկանում են, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ: Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին … Read more

Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու Հայաստանը չի անցկացնում հանրաքվե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով. Գալուզին

ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում ոչ այնքան հասկանում են, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ: Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին … Read more

Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնողները կատարում են ՔՕ հոդվածով հանցագործություն

Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Կառավարությունը մեկ շաբաթ առաջ նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով Արարատ և Վեդի համայնքները միավորվում են՝ ներառելով նաև Տիգրանաշեն գյուղը։ Այսինքն՝ Տիգրանաշենի՝ ՀՀ-ին … Read more

Քաջարանի թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով (տեսանյութ)

Հունիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և իրանական կապալառու կազմակերպության ղեկավար Ալի Մուսավի Ռահիմին ստորագրել են Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։  7.2կմ երկարությամբ թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են՝ Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ  Լուսավորության ավտոմատ համակարգ  Տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ  Օդափոխման ավտոմատ համակարգ  Տարհանման ելքի … Read more

Մե հրաշք, բոլորիս վերահսկելու են այս միջոցով, և մենք պետք է դրա համար վճարենք․ փորձագետի ահազանգը (տեսանյութ)

«Կառավարությունը որոշել է մեր բոլորի բջջային հեռախոսների IME-ները գրանցել։ IME-ն դա հեռախոսի հատուկ համարն է, այն ձեզ դարձնում է շատ վերահսկելի հեռախոսի տեսանկյունից։ Սա հայտարարվում է, թե արվում է, որպեսզի բջջային հեռախոսների սև շուկան փակեն, բայց եկեք հասկանանք այս ամենը ինչ վտանգներ է պարունակում»,– անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով նախատեսվում է գրանցել բջջային հեռախոսների IMEI համարները՝ … Read more

«Օմեգա-բլոկ»․ մեր տարածաշրջանի զովն ու Եվրոպայի տապը պայմանավորված են այս երևույթի ազդեցությամբ

Եվրոպան պատած ինտենսիվ շոգի ալիքը, որը միայն Ֆրանսիայում արդեն ավելի քան 40 մահվան դեպքի պատճառ է դարձել, առանձնանում է իր կայունությամբ և երկարատև բնույթով։ Դրա հիմնական պատճառներից մեկը մթնոլորտային մի երևույթ է, որը հայտնի է «Օմեգա-բլոկ» (Omega Block) անվամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզանը մանրամասնում է. «Այս երևույթն իր անվանումը ստացել է … Read more