Տանկային վարժանքների ընթացքում ՊՆ սպա է մահացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։

ՊՆ սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ – Live News

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գառումը․ «Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»։